ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 968-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին» N 968-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում կասեցնել համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման, ինչպես նաև դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության գործընթացը:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չեն տարածվում՝
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, կառուցապատման, դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող՝
ա. Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ18+370-կմ29+600 և կմ117+700-կմ130+000 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա,
բ. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ9+300-կմ28+900 և կմ205+000-կմ315+000 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա:
1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների հատուկ համալիր փորձաքննություն անցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները երկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող, սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների դեռևս հատուկ համալիր փորձաքննություն չանցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները` հատուկ համալիր փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 30 Երևան |
|