ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 488-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հարցերով գրասենյակի և Շվեյցարիայի կառավարության կողմից համատեղ կազմակերպվող Աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Արտակ Սաֆարյանի և Լուսինե Ժամհարյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ֆելիքս Ցոլակյանի և Արմինե Հայրապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մայիսի 3-ի N 488 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ա. Սաֆարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական |
Ա. Հայրապետյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Սենդայի ազգային համակարգող |
Լ. Ժամհարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|