Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2019 թվականի N 488-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հարցերով գրասենյակի և Շվեյցարիայի կառավարության կողմից համատեղ կազմակերպվող Աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Արտակ Սաֆարյանի և Լուսինե Ժամհարյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ֆելիքս Ցոլակյանի և Արմինե Հայրապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 3-ի N 488
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ա. Սաֆարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Սենդայի ազգային համակարգող

   

Լ. Ժամհարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան