ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2018 թվականի N 941-Ն
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1725-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության անունից որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետության Սպիտակի համայնքից ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Սպիտակ քաղաք, Այգեստան թաղամաս N 6 հասցեում գտնվող՝ 71.765.641.0 դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 988.68 քառ. մետր մակերեսով և 834.95 քառ. մետր մակերեսով մարզակառույցները, 25,01 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 1.861,886 դրամ կադաստրային արժեքով 0.35263 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք)` «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով:
(1-ին կետը լրաց. 06.06.19 N 705-Ն)
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Սպիտակի համայնքի ղեկավարի հետ համատեղ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Սպիտակի համայնքի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 06.06.19 N 705-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1725-Ն որոշման հավելվածի ցանկի 5-րդ տողում «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածում «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ՝ սույն որոշման 3-րդ կետից բխող փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` այն իրականացնելով «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
7. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 06.06.19 N 705-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.06.2019, N 705-Ն | 13.06.2019, N 941-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|