ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2018 թվականի N 1654-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն ուղղված առաջարկությունների (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ) մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Վերմիշյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ա. Ղազարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | |
Հ. Սիմիդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ | |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի աոաջին տեղակալ | |
Հ. Բադալյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ | |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ | |
Ն. Ավետյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ | |
Գ. Սուրենյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ | |
Ա. Նազարեթյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ | |
Տ. Արզումանյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ |
(հավելվածը փոփ. 22.04.19 N 444-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2019, N 444-Ա | 23.04.2019, N 1654-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|