ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N 654-Ա
ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին 2019 թվականի հունիսի 4-ից 8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Համալիր անվտանգություն-2019» անվտանգության ապահովման միջոցների միջազգային 12-րդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Արկադի Բալյանի և Արտակ Նահապետյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արկադի Բալյանի և Արտակ Նահապետյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մայիսի 31 Երևան |