Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2019 թվականի N 241-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 16-ի «Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու ժամանակացույցը սահմանելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան մարմինները նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անձնագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ներկայացնում ամբողջությամբ կամ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների կամ ըստ գրասենյակների, բայց ոչ ուշ, քան սույն որոշման հավելվածով նախատեսված վերջնաժամկետը:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2019 թ. մայիսի 17

Երևան

  

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մայիսի 17-ի N 241-Ա

որոշման

     

«Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 16-ի N 336-Ա

որոշման

  

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ

  

NN
ը/կ

Համապատասխան մարմնի անվանումը

Նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անձնագրերի նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելու վերջնաժամկետը

Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու վերջնաժամկետը

1.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

մինչև 2019 թվականի հունիսի 30

մինչև 2019 թվականի հուլիսի 31

Նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և անձնագրերը հաստատելու օրվանից

2.

Դատական դեպարտամենտ

3.

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

4.

ՀՀ նախագահի աշխատակազմ

5.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

6.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

7.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

8.

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

9.

Լեզվի կոմիտե

10.

Բարձրագույն որակավորման կոմիտե

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Պետական արարողակարգի ծառայություն

11.

ՀՀ ֆինանսների նախարարություն

12.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

13.

Փրկարար ծառայություն

14.

Միգրացիոն ծառայություն

15.

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

16.

ՀՀ Լոռու մարզպետարան

17.

ՀՀ Տավուշի մարզպետարան

18.

Անտառային կոմիտե

19.

Սոցիալական ապահովության ծառայություն

մինչև 2019 թվականի օգոստոսի 31

20.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

21.

Քաղաքաշինության կոմիտե

22.

Վիճակագրական կոմիտե

23.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

24.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

25.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

26.

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

27.

Պետական վերահսկողական ծառայություն

28.

ՀՀ դատախազություն

29.

ՀՀ արդարադատության նախարարություն

30.

Պրոբացիայի ծառայություն

31.

ՀՀ Կոտայքի մարզպետարան

32.

ՀՀ Շիրակի մարզպետարան

33.

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

34.

Կրթության տեսչական մարմին

35.

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

36.

Ջրային կոմիտե

37.

Հատուկ քննչական ծառայություն

38.

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30

39.

Հաշվեքննիչ պալատ

40.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

41.

Զբոսաշրջության կոմիտե

42.

Պետական գույքի կառավարման կոմիտե

43.

ՀՀ բնապահպանության նախարարություն

44.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

45.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

46.

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

47.

Գիտության կոմիտե

48.

ՀՀ Սյունիքի մարզպետարան

49.

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

50.

ՀՀ Արարատի մարզպետարան

51.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

52.

ՀՀ քննչական կոմիտե

53.

ՀՀ պաշտպանության նախարարություն

54.

Ռազմարդյունաբերության կոմիտե

   
»:

              

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան