Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/44(1497) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 633-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.

2) որոշման 7-րդ և 8-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը, իսկ 7-րդ կետից՝ «օրենքով սահմանված այլ պարտադիր» բառերը.

3) որոշման հավելվածի՝

ա. 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,»,

բ. 1-ին կետով սահմանված N 3 ձևի հայտի 7-րդ կետում «տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարմնի կողմից տրված տեղեկանքը դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ» բառերը փոխարինել «տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին» բառերով,

գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե ներկայացված՝ շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմինը լիցենզիան հայտատուին տրամադրելուց կամ N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում, մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, դրա մասին տեղեկացնում է վերահսկող մարմնին: Վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կողմից լիազոր մարմնից տեղեկությունը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որում նշվում է հերթական անհատական համարը, այն ստորագրվում է այդ աշխատակցի կողմից, իսկ տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը և կազմակերպության տնօրենը: Վերահսկող մարմինը հերթական անհատական համարի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը տրամադրում է լիազոր մարմնին:»,

դ. 1-ին կետով սահմանված N 6 ձևից հանել «Կ.Տ. (առկայության դեպքում)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. մայիսի 30

Երևան