ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 705-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 23-ի «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1725-Ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «(այսուհետ՝ անշարժ գույք)» բառերից հետո լրացնել «` «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով» բառերով.
2) 2-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամյա» բառով.
3) 7-րդ կետում «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|