ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2019 թվականի N 512-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Արևելյան գործընկերության (ԱլԳ) տասնամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-15-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություններ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀՀ-ԵՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԱԼԳ) ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քոչարյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Գ. Լորեցյան | - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ | |
Մ. Ադամյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ | |
Բ. Բադալյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|