Գլխավոր տեղեկություն
Համար
N 512-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 512-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Արևելյան գործընկերության (ԱլԳ) տասնամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-15-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամներին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մայիսի 10-ի N 512-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՀ-ԵՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԱԼԳ) ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Քոչարյան    - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
     
Գ. Լորեցյան   - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
     
Մ. Ադամյան   - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
     
Բ. Բադալյան   - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան