ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 497-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 381-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 381-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի հետ կնքել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող և Նոյեմբերյանի համայնքին նվիրաբերված 0.03314 հեկտար մակերեսով հողամասի նվիրաբերության մասին 2018 թվականի մայիսի 3-ին կնքված N 08 ՆԲ պայմանագրի լուծման մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 7 Երևան |