«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1811-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել` Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 2561.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 780.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) և Գետաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 710.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
| (հազ.դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորող ծրագրերի‚ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին»  | |
| խումբը | ենթա-խումբը | ||
| տարի | |||
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 | ||
| 04 | 03 | 02. Կրթական օբյեկտների հիմնա-նորոգում | - 4052.9 | 
| ՀՀ Արմավիրի մարզպետարան | - 4052.9 | ||
| 14 | 06 | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 4052.9 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| 
 | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ.դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրերի և կատարողների անվանումները | Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը | այդ թվում՝ ըստ ծախսատեսակների | ||||
| խումբը | ենթա-խումբը | կապիտալ շինարարու-թյուն | կապիտալ նորոգում | նախագծա-հետազոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ | այլ կապի-տալ ծախ-սեր | ||
| ՀՀ  ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | - 4052.9 | - 4052.9 | |||||
| 04 | 03 | 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում | - 4052.9 | - 4052.9 | |||
| այդ թվում` | |||||||
| գ. Լուկաշինի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 262.9 | - 262.9 | |||||
| գ. Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | -1044.8 | - 1044.8 | |||||
| գ. Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 343.2 | - 343.2 | |||||
| գ. Խորոնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 721.3 | - 721.3 | |||||
| գ. Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 194.1 | - 194.1 | |||||
| գ. Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 552.6 | - 552.6 | |||||
| գ. Արշալույսի դպրոցի հիմնանորոգում | - 160.1 | - 160.1 | |||||
| գ. Շահումյանի դպրոցի հիմնանորոգում | - 406.4 | - 406.4 | |||||
| գ. Արագածի դպրոցի հիմնանորոգում | - 367.5 | - 367.5 | |||||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| 
 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ.դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրերի և կատարողների անվանումները | Տարի | |
| խումբը | ենթա-խումբը | ||
| Ընդամենը | - 4052.9 | ||
| ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | - 4052.9 | ||
| այդ թվում` | |||
| 04 | 03 | 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում | - 4052.9 | 
| այդ թվում` | |||
| գ. Լուկաշինի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 262.9 | ||
| գ. Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 1044.8 | ||
| գ. Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 343.2 | ||
| գ. Խորոնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 721.3 | ||
| գ. Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 194.1 | ||
| գ. Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 552.6 | ||
| գ. Արշալույսի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում | - 160.1 | ||
| գ. Շահումյանի դպրոցի հիմնանորոգում | - 406.4 | ||
| գ. Արագածի դպրոցի հիմնանորոգում | - 367.5 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|