ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2019 թ. |
թիվ 32-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 32-Ն որոշման |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը |
110 |
հազար դրամ |
|
այդ թվում` |
111 |
-‘’- |
|
որից` |
111.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
112 |
-‘’- |
|
110 տողից` կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից |
113 |
-‘’- |
|
կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից |
114 |
-‘’- |
|
ոչ կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից |
115 |
-‘’- |
|
ոչ կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից |
116 |
-‘’- |
|
Անձնակազմով օդային մարդատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) |
120 |
-‘’- |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր |
130 |
-‘’- |
|
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /141 և 142 տողերի գումարը/ - ընդամենը |
140 |
հազար դրամ |
|
այդ թվում` |
141 |
-‘’- |
|
որից` |
141.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
142 |
-‘’- |
|
140 տողից` բեռնարկղային բեռների կանոնավոր փոխադրումից |
143 |
-‘’- |
|
նամակների և փաթեթների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից |
144 |
-‘’- |
|
այլ բեռների կանոնավոր փոխադրումից |
145 |
-‘’- |
|
այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից |
146 |
-‘’- |
|
Անձնակազմով օդային բեռնատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) |
150 |
-‘’- |
|
Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը |
160 |
-‘’- |
|
Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /171 և 172 տողերի գումարը/ - ընդամենը |
170 |
հազար մարդ |
|
այդ թվում` |
171 |
-‘’- |
|
որից` |
171.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
172 |
-‘’- |
|
Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /181 և 182 տողերի գումարը/ - ընդամենը |
180 |
հազար |
|
այդ թվում` |
181 |
-‘’- |
|
որից` |
181.1 |
-‘’- |
|
ներհանրապետական հաղորդակցությամբ |
182 |
-‘’- |
|
Ավիացիոն վառելիքի /նավթ/ փաստացի ծախսը |
190 |
-‘’- |
|
որից` միջազգային երթուղիներում |
190.1 |
-‘’- |
|
Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը |
200 |
տոկոս |
|
Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը |
210 |
-‘’- |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
220 |
մարդ |
Ղեկավար |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
|
|
|
<< _ _ >>______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 32-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
8. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
9. 113 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և միջազգային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
10. 114 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և ներհանրապետական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
11. 115 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ միջազգային երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
12. 116 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ ներհանրապետական երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
13. 120 տողում լրացվում է անձնակազմով մարդատար օդանավերի կամ ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար պիտանի օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության կամ լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք հիմնականում տրամադրվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
14. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 140) հավասար է միջազգային (տող 141), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 141.1) և ներհանրապետական (տող 142) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
15. 143 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):
16. 144 տողում լրացվում է փոստային առաքումների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
17. 145 տողում լրացվում է ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
18. 146 տողը ներառում է`
1) հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների ոչ կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար),
2) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
19. 150 տողում լրացվում է անձնակազմով բեռնատար օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության և լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք սովորաբար իրականացվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
20. Փոխադրվել են ուղևորներ (170) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:
21. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (190) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 190.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:
22. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
23. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և սահմանային բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:
24. Հաշվետվության 220 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: