Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2019-01.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/43(1496) Հոդ.139.1
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 մայիսի 2019 թվականի

ք. Երևան

N 159-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(համաձայն 3-րդ կետի որոշումն ուժը կորցրել է)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 24.276 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.181 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.788 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

4) Մեթոդիկայի 1-ին կետի 4-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 43,585 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 24,233 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 43,585 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված և սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 43,585 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «ա» պարբերությամբ նշված և սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընդունված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 24,233 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

գ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 24,233 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի։»։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները կգործեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց համար, որոնց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան