ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2019 թ. |
թիվ 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 30-Ն որոշման |
Ինքնա-թիռների, ուղղա-թիռների տեսակ-ները |
Օրա-ցուցային |
այդ թվում՝ | |||||||||
սարքին |
անսարք | ||||||||||
ընդա-մենը |
որից՝ |
չկատար-ված թռիչք-ներ |
տեխնիկա-կան սպա-սարկման մեջ |
վերա- |
պահեստա- |
ենթա-կա են դուրս գրման | |||||
ուղեր-թում |
թռիչքի ապա-հովումը բազային օդանավա-կայանում |
ռեզեր-վում |
պարա-պուրդներ եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառով | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությունը
Ինքնաթիռների առավելագույն թույլատրելի շահագործման ժամկետը | Ինքնաթիռների քանակը |
մինչև 5 տարի |
|
5-ից մինչև 15 |
|
15-ից մինչև 30 |
|
30 և ավելի |
|
Ղեկավար |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
|
|
|
<< _ _ >>______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 30-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակները:
8. Oրացուցային ժամանակը - ընդամենը, ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ (2) սյունակի ցուցանիշը ներկայացնում է այն ժամերի քանակը (հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), որը նախատեսված է չվացուցակով՝ ինքնաթիռների և ուղղաթիռների չվերթների համար:
9. Հաշվետվության 3-8 սյունակների ցուցանիշները վերաբերվում են սարքին, իսկ 9-12 սյունակների ցուցանիշները` անսարք վիճակում գտնվող ինքնաթիռներին և ուղղաթիռներին:
10. «ընդամենը» (3) սյունակում լրացվում է սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների (ուղղաթիռների) ամբողջ օրացուցային ժամանակը:
11. «ուղերթում» (4) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ուղերթում գտնվելու ժամերի քանակը:
12. «թռիչքի ապահովումը բազային օդանավակայանում» (5) սյունակում լրացվում է օդանավակայանում ինքնաթիռի (ուղղաթիռի) թռիչքի ապահովման ժամանակը:
13. «ռեզերվում» (6) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ռեզերվում գտնվելու ժամանակը:
14. «պարապուրդում» (7) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) պարապուրդների ժամանակը, որն ստացվում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարով, եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառներով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
15. «չկատարված թռիչքաժամերը» (8) սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չկատարված թռիչքների ընդհանուր ժամանակը, որը ներկայացնում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարը:
16. Հաշվետվության 4-8 սյունակների ցուցանիշների գումարը հավասար է 3-րդ սյունակի ցուցանիշին:
17. Հաշվետվության 9-12 սյունակների և 3-րդ սյունակի ցուցանիշների գումարը հավասար է 2-րդ սյունակի ցուցանիշին:
18. Հաշվետվության 2-րդ բաժինը վերաբերվում է ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությանը: Այս մասում լրացվում է ինքնաթիռների քանակն ըստ շահագործման ժամկետների: