Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.28/42(1495) Հոդ.426
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 598-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) վերնագիրը, որոշման հավելվածի վերնագիրը «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ,» բառերով, իսկ որոշման 1-ին կետը «փրկարարական ծառայության,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեում ծառայության,» բառերով.

2) հավելվածը 8-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ սյունակով.

 

«

Քննչական կոմիտեում ծառայության պաշտոններ

9.

քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ

կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

-

-

-

-

-

-

-

-

-

-

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. մայիսի 24

Երևան