ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի N 380-Ա
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (N 1) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 13,599,340 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» (N 1) ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 01526777) «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04109451) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված պայմանագրում (WE201700703/WE201700188) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման պոլիէթիլենային խողովակների և մոնտաժման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում ու դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 9,997,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 11-ի N 380-Ա որոշման |
Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարման
Ծրագիրը (WE201700703/WE201700188)
1. Ծրագրի նպատակը |
Ներկայացվող ծրագրի նպատակն է ապահովել և բարելավել խմելու մաքուր ջրի մատակարարումը ՀՀ տարբեր մարզերի 3 համայնքի բնակիչներին: Հայաստանի գյուղերի մեծ մասը խմելու ջրի ցանցերի վերակառուցման կարիք ունի: Առաջարկվող 3 գյուղի որոշ մասերում խմելու ջուրը մատակարարվում է հնամաշ, օգտագործման համար ոչ պիտանի խողովակներով: Ծրագրով նախատեսվում է այդ խողովակների փոխարինումը նոր խողովակներով: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի բարեգործական որակման նպատակն է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Բարեգործը |
«Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիա» շահույթ չհետապնդող կազմակերպություն, հասցեն` ԱՄՆ, Յութա նահանգ, Սոլթ Լեյք Սիթի քաղաք | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Ծրագրի կատարողը |
Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչություն, հասցեն` քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 21/47, ՀՎՀՀ՝ 01526777 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ 3 համայնքում (դրանք ներկայացված են 7-րդ կետում): Ծրագրի բնագավառը` սոցիալական: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13599340 դրամ: Ծրագրի բյուջեն հաստատվել է կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի կողմից: Յուրաքանչյուր համայնքի ծրագրի բյուջեն հաստատվել է Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի կենտրոնական գրասենյակում: Ծրագրի բյուջեն ըստ համայնքների և ծրագրի կատարման պայմանները համաձայնեցված են բոլոր համայնքների ղեկավարների հետ` նրանց հետ կնքելով համապատասխան համաձայնագրեր: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Բարեգործություն ստացողները |
Բարեգործություն ստացողներն ըստ մարզերի և ըստ համայնքների հետևյալն են.
Համայնքներն ընտրվել են կարիքավորության և մեկ բնակչին ընկնող ծախսի հաշվարկի հիման վրա: Ամբողջ աշխարհում նմանատիպ ծրագրերի իրականացման համար կազմակերպության չափանիշների համաձայն յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող ծախսի գումարը պետք է կազմի 10 ԱՄՆ-ի դոլարին համապատասխան գումար: Այս ծրագրից կօգտվի 3470 մարդ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը կիրականացվի 2019 թվականի մայիսի 20-ից և կավարտվի ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագրի բոլոր միջոցառումները կիրականացվեն այդ ժամանակաշրջանում: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրով նախատեսվում է համայնքներում տեղադրել 3200 մետր խմելու ջրի պոլիէթիլենային խողովակներ: Խողովակները և դրանց մոնտաժման համար անհրաժեշտ պարագաները 9745450 դրամով ձեռք են բերվելու «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից (քաղ. Վեդի, Կոմիտասի 1, ՀՎՀՀ՝ 04109451, հ/հ՝ 220123330239000, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Վեդու մ/ճ): Այդ ընկերությանը պետք է վճարվի նաև 252000 դրամ գումար՝ նշված խողովակները համայնքներ տեղափոխելու տրանսպորտային ծախսերի, դրանց մոնտաժման և փորձարկման աշխատանքների համար, «Վեդի պլաստ» ՍՊԸ-ին ընդամենը պետք է վճարվի 9997450 դրամ: Պահանջվող ապրանքների մատակարարումները կսկսվեն 2019 թ. մայիսի 20-ից և կավարտվեն ոչ ուշ, քան 2019 թ. նոյեմբերի 15-ը: Միջոցառումները մանրամասնորեն նկարագրված են 10-րդ կետում: Օգտագործվող այլ շինանյութերի և այլ աշխատանքների` պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման, խրամուղիների հետլիցքի, խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների արժեքը նախատեսվում է 3601890 դրամի չափով: Նշված գումարը տրամադրվելու է համայնքների կողմից լիազորված կապալառու կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին)՝ տեղերում շինանյութերի գնման և համայնքի ուժերով վերանորոգման ու նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար: Համայնքներին փոխանցվող գումարները հետևյալն են.
Ծրագրով վարչական ու կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
ՎՕՍ Բարեգործական Կորպորացիայի կողմից վերանորոգվող խմելու ջրագծեր
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը ձեռք են բերվելու տեղական շուկայից: Ծրագրով ապրանքների ներմուծում չի նախատեսվում: Ծրագրով նախատեսված է նաև գյուղերի ներդրումը՝ մասնակցությունը ծրագրի իրականացմանը՝ համայնքների անդամների աշխատանքով: Աշխատանքների ձևով այդ ներդրումները գնահատվել և ամրագրվել են գյուղերի հետ կնքված պայմանագրերում, սակայն քանի որ այդ աշխատանքների համար վճարումներ չեն կատարվելու, ապա դրանց համար չեն նախատեսվում ստանալ հարկային արտոնություններ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրով վարչական ու կազմակերպական ծախսեր նախատեսված չեն. այդպիսի ծախսեր չեն կատարվելու: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունն աշխատելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համապատասխան նախարարությունների և մարզպետարանների, ինչպես նաև անմիջապես յուրաքանչյուր շահառու համայնքի հետ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագիրն իրականացնողի կողմից ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելը լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |