Գլխավոր տեղեկություն
Համար
N 577-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.17/15(651) Հոդ.415
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 577-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1841-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտիմետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1841-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «115.22» թիվը փոխարինել «116.28» թվով, իսկ «26.11» թիվը՝ «27.17» թվով.

2) որոշման 2-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «115.22» թիվը փոխարինել «116.28» թվով,

բ. «բ» ենթակետում «70.73» թիվը փոխարինել «69.67» թվով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. «Բնակավայրերի» տողում «26.11» թիվը փոխարինել «27.17» թվով, իսկ «1.71» թիվը` «0.65» թվով,

բ. «Ընդամենը» տողում «115.22» թիվը փոխարինել «116.28» թվով, իսկ «70.73» թիվը` «69.67» թվով.

4) որոշման N 4 հավելվածում`

ա. II սեկցիայի «2» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
1 1.06              

հասարակական

»,

 բ. II սեկցիայի «Ընդամենը» պարբերությունում «26.11» թիվը փոխարինել «27.17» թվով.

5) որոշման N 5 հավելվածի II սեկցիայի «3» պարբերությունը հանել, իսկ «Ընդամենը» պարբերությունում «1.71» թիվը փոխարինել «0.65» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 21
Երևան