Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.17/15(651) Հոդ.417
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 590-Ն

 

 ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. 2019 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ.

2) 2019 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 25-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 30-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2019 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

4) զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 21
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 16-ի N 590-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան

 - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
   
Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
   
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
   
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
   
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
   
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
   
Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 16-ի N 590-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամներ

1

2

 

Երևան

Երևանի N 1

Երևանի N 2

Երևանի N 3

Երևանի N 4



 

Օ. Գասպարյան

Երևանի քաղաքապետ

(հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ

Արագածոտն

Արագածոտնի մարզի

 

Ա. Փիլոյան

 ՀՀ Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արարատ

Արարատի մարզի

 

Ա. Մարտիկյան

ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արմավիր

Արմավիրի մարզի

 

Տ. Խաչատրյան

ՀՀ Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

Գեղարքունիք

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
 
(հանձնաժողովի նախագահ)


Գեղարքունիքի մարզի


Դ. Մանուկյան


2 -րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարզային ոստիկանության վարչության պետ
Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

Լոռի

Լոռու մարզի

 

Գ. Խաչատուրով

ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարզային ոստիկանության վարչության պետ
Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
 
Լոռու մարզի զինվորական կոմիսար

Կոտայք

Կոտայքի մարզի

 

Ա. Մակարյան

ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական պատրաստության վարչության պետ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
Կոտայքի մարզի զինվորական կոմիսար

Շիրակ

Շիրակի մարզի

 

Ս.Գալստյան

ՀՀ Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
Մարզային ոստիկանության վարչության պետ
Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
Շիրակի մարզի զինվորական կոմիսար

Սյունիք

Սյունիքի մարզի

 

Ժ. Պողոսյան

 ՀՀ Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
1-ին բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզի

 

Վ. Քոչարյան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
4-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսար

Տավուշ

Տավուշի մարզի

 

Ա. Բրուտյան

ՀՀ Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
Մարզային ոստիկանության վարչության պետ
Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
Տավուշի մարզի զինվորական կոմիսար

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 16-ի N 590-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արմեն Միշայի Ավթանդիլյան

- ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   
Գարիկ Սմբատի Սարգսյան - օտոլարինգոլոգ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Վահան Նաիրիի Մուկուչյան - թերապևտ
   
Հարություն Վահրամի Ղռմաջյան - սրտաբան
   

Արշակ Վարդգեսի Ղազարյան

- նյարդաբան
   
Սահակ Աշոտի Հակոբյան - մաշկաբան
   
Գարիկ Մարատի Սողոմոնյան - վիրաբույժ
   
Արամ Աշոտի Միրիջանյան - վիրաբույժ
   
Թեհրան Ֆրիկի Նավիկյան - վնասվածքաբան
   
Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ
   
Հրանտ Ալեքսանի Շահինյան - ակնաբույժ
   
Տիգրան Շամշադի Սարգսյան - հոգեբույժ
   

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

- հոգեբույժ
Արթուր Լիոնիկի Մինասյան - օտոլարինգոլոգ
   
Ռաֆիկ Գևորգի Բզանյան - համակարգչային օպերատոր
   
Անի Սերգեյի Բաբայան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան