ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2019 թվականի N 574-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 7-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը «բնակեցման աշխատանքների իրականացումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) սպասարկումը՝ պահպանումը և ընթացիկ նորոգումը, սանիտարահիգիենիկ պայմանների, լուսավորության և էլեկտրասնուցման ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպման սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը:».
2) որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 8.1-ին կետը.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.2-րդ և 8.3-րդ կետերով.
«8.2. Սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում նշված գույքը սեփականաշնորհման ենթակա չէ:
8.3. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկի 3-րդ կետում նշված շենքի N 127 սենյակը (17.4 քառ.մ) և 4-րդ կետում նշված շենքի N 313 սենյակը (18.6 քառ.մ) և սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկի 1-ին կետում նշված շենքի N 301 սենյակը (51.2 քառ.մ) և 2-րդ կետում նշված շենքի N 47 սենյակը (45.6 քառ.մ) օգտագործել որպես աշխատասենյակներ։».
5) որոշման 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տարածքների սպասարկման աշխատանքների իրականացման դիմաց վճարի սակագները սահմանվում են «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ լիազոր մարմնի համաձայնեցմամբ:».
6) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սպասարկվող տարածքները նշված են սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում».
7) որոշման 11-րդ կետում «միգրացիոն պետական ծառայությանը» բառերը փոխարինել «միգրացիոն ծառայությանը» բառերով.
8) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների)՝ պահպանման և ընթացիկ նորոգման, սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության, էլեկտրասնուցման ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների կատարումն է, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը: Սույն կետով նախատեսված նպատակների իրականացման համար կազմակերպությունն ապահովում է՝
1) ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկումը և պահպանումը.
2) էլեկտրասնուցման ապահովումը.
3) սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հսկողությունը.
4) ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղի) համակարգերի անխափան գործունեության կազմակերպումը.
5) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակիչներին հատկացված սենյակների պահպանումը, սպասարկումը և ընթացիկ նորոգումը (դռների, լուսամուտների, փականների անսարքությունների վերացում, վերականգնում).
6) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող փախստականների և ոչ փախստական (տեղաբնակ) անձանց հաշվառումը.
7) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող փախստականների և ոչ փախստական (տեղաբնակ) անձանց շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկանքների (նոտար, դատարան, անշարժ գույքի կադաստրի կոմիտե, բժշկական կազմակերպություն և այլն) տրամադրումը.
8) ազատ սենյակների առկայության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնելը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն.
9) անհրաժեշտության դեպքում իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ իր կանոնադրական նպատակներից բխող պայմանագրերի կնքումը.
10) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող անձանց սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը՝ համապատասխան ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցով.
11) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերի բնակիչների կողմից բնակարաններում բնակությունից և գույքի օգտագործումից բխող պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը, ներքին կարգ ու կանոնի ապահովումը.
12) կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքի տարեկան գույքագրման իրականացման ապահովումը:».
9) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 574 -Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241 -Ն որոշման |
ՑԱՆԿ N 1
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 (չսեփականաշնորհված տարածքներ) |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/2 (չսեփականաշնորհված տարածքներ) |
3. |
Քաղ. Երևան, Շիրակի 2 ա/7 (չսեփականաշնորհված տարածքներ) |
4. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան (չսեփականաշնորհված տարածքներ) |
ՑԱՆԿ N 2
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|