Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487) Հոդ.411
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 567-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ ենթակետով՝

«15.3) գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ Ս96 18».

2) որոշման N 3 հավելվածի՝

ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ ենթակետով՝

«15.3) գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ Ս96

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք գործատուից` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին և սեզոնային աշխատանքային պայմանագրի պատճենը.».

բ. 14-րդ կետի 6.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.1) «խնամքին երեխա ունեցող կին» և «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբերը միմյանց կամ այլ սոցիալական խմբերի հետ չեն ամրագրվում.».

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ ենթակետով՝

«6.3) գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ է համարվում այն անձը, որը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված գյուղատնտեսական աշխատանքներից որևէ մեկը և այդ մասին, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի, գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր.».

դ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում՝

1) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավունքների իրականացման շրջանակներում վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները.

2) հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա.

3) գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի և սեզոնային աշխատանքային պայմանագրի պատճենի հիման վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2019 թ. մայիսի 20
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան