Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 11.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2019 թվականի N 510-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 746-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող միջազգային կազմակերպությունների վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝

ա. բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչություն,

բ. մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն.

2) դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության, մշակույթի և հումանիտար հարցերի վարչության և սփյուռքի բաժնի գործունեությունը.

3) Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի երկրների վարչությունն անվանափոխել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչություն.

4) Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունն անվանափոխել Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչություն.

4) ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունն անվանափոխել Եվրասիական տարածաշրջանի վարչություն.

5) սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունն անվանափոխել միջազգային անվտանգության վարչություն.

6) ֆինանսական վարչությունն անվանափոխել ֆինանսաբյուջետային վարչություն.

7) գործերի կառավարչություն անվանափոխել գործերի կառավարման վարչություն.

8) ստեղծել զորահավաքային և քաղպաշտպանության հարցերով բաժին՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

2. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746–Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ապահովում է միջազգային կազմակերպություններին անդամակցությունից բխող գործառույթների իրականացումը, մասնավորապես՝

ա. դրանց հիմնադիր և այլ մարմիններում ներկայացվածությունը,

բ. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

գ. մարդու իրավունքների ոլորտում միասնական արտաքին քաղաքականության ձևավորումն ու իրականացումը,

դ. կայուն զարգացման օրակարգից բխող միջազգային բազմակողմ համագործակցության իրականացումը,

ե. կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ ընթացիկ աշխատանքների և հարաբերությունների իրականացումը,

զ. ընտրությունների դիտարկման միջազգային առաքելություններին Հայաստանի ընտրություններին հրավիրելու աշխատանքների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ընտրությունների դիտարկման միջազգային առաքելություններում Հայաստանի մասնակցության կազմակերպումը,

է. անդամավճարների վճարումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Նախարարության և ենթակա դիվանագիտական ծառայության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բնագավառում խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բնագավառում նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից այդ բնագավառում վարվող ընդհանուր քաղաքականության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետներն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բնագավառում նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բնագավառում նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության և ենթակա դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հյուպատոսական ծառայությունների մատուցման ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների ու ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության և ենթակա դիվանագիտական ծառայության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:».

3) 18-րդ կետի 13-րդ ենթակետում «խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին» բառերը փոխարինել «խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, իր տեղակալների օգնականներին» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին կետով.

«26.1 Հատուկ հանձնարարություններով դեսպանը գործում է արտաքին գործերի նախարարության համակարգում՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրների լուծման նպատակով։».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-ին կետով.

«29.1 Նախարարի տեղակալի օգնականը կատարում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում նախարարի տեղակալի ամենօրյա բնականոն աշխատանքների կազմակերպման նպատակով նախարարի տեղակալի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:».

6) հավելվածի 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Ամերիկյան երկրների վարչություն.

2) Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչություն.

3) բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչություն.

4) Եվրասիական տարածաշրջանի վարչություն.

5) Եվրոպայի վարչություն.

6) հյուպատոսական վարչություն.

7) լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն.

8) մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն.

9) Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչություն.

10) միջազգային անվտանգության վարչություն.

11) միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչություն.

12) սահմանակից երկրների վարչություն.

13) քաղաքական ծրագրավորման վարչություն.

14) ներքին աուդիտի բաժին:

31. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) քարտուղարություն.

2) անձնակազմի կառավարման վարչություն.

3) գործերի կառավարման վարչություն.

4) ֆինանսաբյուջետային վարչություն.

5) առաջին բաժին.

6) զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության հարցերով բաժին:»։

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. մայիսի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան