Գլխավոր տեղեկություն
Համար
N 646-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 մայիսի 2019 թվականի N 646-Ա

   

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՆՅՈՒ ԻԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Համաձայնություն տալ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով, 1761,408 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0077 կադաստրային ծածկագրով և 0,8822 հեկտար մակերեսով, 846,912 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0086 կադաստրային ծածկագրով հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան՝ իր ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

4. Առաջարկել Ստեփանավանի համայնքի ղեկավարին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 18 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին։

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2019 թ. մայիսի 31

Երևան

   

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թ.

մայիսի 23-ի N 646-Ա որոշման

   

   

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թ.

մայիսի 23-ի N 646-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան