ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 484-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 788-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ստեղծել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման՝ մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա՝ Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների ծրագրերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 788-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մայիսի 3-ի N 484 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Դ. Տոնոյան |
- ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ն. Ղարիբյան |
- ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող |
Բ. Տեր Գրիգորյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող |
Ս. Զաքարյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Ավագյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ս. Սաիյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Տ. Վիրաբյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Լ. Մինասյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
Ս. Սիմոնյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |