Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2019-19.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 481-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 2-ի N 481

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ս. Սիմոնյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ
   
 Հ. Հովհաննիսյան  - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
   
 Ա. Դարբինյան  - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
   
 Ս. Կարաբեկյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական (համաձայնությամբ)

   
 Ն. Ամիրբեկյան  - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ (համաձայնությամբ)
   
 Ա. Ամիրյան  - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որակի կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)
   
 Շ. Մելքոնյան  - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն (համաձայնությամբ)
   
 Լ. Սահակյան  - Երևանի «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
 Հ. Ադոնց  - Երևանի պետական համալսարանի «Քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող (համաձայնությամբ)
   
 Է. Կիրակոսյան  - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
 Ս. Սարգսյան  - Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն  (համաձայնությամբ)
   

 Ա. Պողոսյան

 - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական խմբի տնօրեն  (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2023, N 996-Ա 05.10.2023, N 481-Ա
18.08.2020, N 929-Ա 19.08.2020, N 481-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան