Գլխավոր տեղեկություն
Համար
N 1658-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.2019-25.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1658-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման համաձայն իրականացված՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների՝ ըստ մարզերի և համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու պատճառների մասին տեղեկատվության (այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային խմբերի ուսումնասիրությունների և հետազոտությունների) հավաքագրման և ամփոփման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու նպատակով՝

1) ստեղծել աշխատանքային խումբ.

2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան

       

   

        

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 20-ի N 1658-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

    

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Վերմիշյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Երիցյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ

Մ. Տիգրանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ

Վ. Սաֆարյան

- ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ

Է. Գրիգորյան

Ա. Առաքելյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության մեթոդաբանության բաժնի պետ
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Շիրակ» տարածքային ստորաբաժանման ղեկավար

Վ. Գրիգորյան

- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

Ա. Հովսեփյան

- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

Մ. Դավթյան

- Գյումրու համայնքապետարանի բնակտնտեսությունների և համատիրությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ք. Թադևոսյան

- Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Գյուլազյան

- Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (համաձայնությամբ)

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

Տ. Արզումանյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

Վ. Թումասյան

- «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գրիգորյան

- «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Գ. Քոթանջյան

- «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամ (համաձայնությամբ)

Լ. Բարսեղյան

- Գյումրու ավագանու անդամ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 06.05.19 N 496-Ա)     

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2022, N 194-Ա 18.02.2022, N 1658-Ա
17.02.2021, N 133-Ա 18.02.2021, N 1658-Ա
24.09.2020, N 1083-Ա 25.09.2020, N 1658-Ա
06.05.2019, N 496-Ա 07.05.2019, N 1658-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան