ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2019 թվականի N 558-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի մայիսի 29-31-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների համաշխարհային համագումարի 87-րդ գլխավոր նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի «11001. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 20 Երևան |