ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2019 թվականի N 553-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1058-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» hամաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության, ինչպես նաև հանձնակատար և ազգային օպերատոր նշանակելու մասին» N 1058-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագրից հանել «և ազգային օպերատոր» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
3) որոշման 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 1.1 ենթակետով.
«1.1) ապահովել օպերատորի ներգրավումը գործընթացին.»,
բ. 2-րդ ենթակետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 20 Երևան |