Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 26.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2019 թվականի N 753-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-133-08.05.2019-ՊԻ-017/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 20

Երևան

  

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը: Այս կապակցությամբ գտնում ենք, որ նույն մոտեցումն անհրաժեշտ է կիրառել սահմանված ժամկետում ոչ միայն ընդդիմադիր խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու դեպքերի համար, այլև այն դեպքերի, երբ սահմանված ժամկետում թեկնածու չեն առաջադրում այդ իրավասությունն ունեցող մյուս մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը՝ այդ դեպքում ևս թեկնածու առաջադրելու իրավունքը համապատասխանաբար փոխանցելով հերթական հաջորդ մարմնին: Նշված դիտողությունը վերաբերում է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվող նույնաբովանդակ կարգավորումներին:

 Նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 146-րդ հոդվածում կատարվող լրացումները վերաբերում են ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրմանը, մինչդեռ 146-րդ հոդվածը վերաբերում է ինքնավար մարմինների անդամների նշանակմանը, ուստի, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, լրացվող հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել դրա բովանդակությանը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

 1) նախագծերով սահմանվում է, որ հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը: Նշված կարգավորումից պարզ չէ՝ արդյոք թեկնածու առաջադրելու՝ վերը սահմանված հաջորդականությունը վերաբերում է ինչպես համապատասխան մարմնի կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չընտրվելու դեպքին, այնպես էլ առաջադրված թեկնածուի ընտրվելուց հետո հաջորդ թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու դեպքին.

2) հաշվի առնելով վերոգրյալը և, ելնելով նշված ինքնավար մարմինների կազմերի ձևավորման գործընթացում ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության իրավունքի լիարժեք իրացման անհրաժեշտությունից, առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորների նշանակման կարգի օրինակով այս դեպքում ևս նախատեսել այնպիսի կարգավորում, որից կբխի, որ թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ սահմանված հաջորդականության, կարող է անցնել այդ իրավունքն ունեցող հաջորդ մարմնին միայն այն դեպքում, երբ նախորդ մարմնի կողմից առաջադրած որևէ թեկնածու կընտրվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

3) նկատի ունենալով, որ նախագծերով առաջարկվող հանձնաժողովի անդամների նշանակման մասով փոփոխությունները չեն վերաբերելու հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, առաջին կազմին, ինչպես նաև այն, որ գործող կարգավորումների համաձայն՝ նշված կազմի նշանակման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 30-ն է, առաջարկում ենք նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտցնել 2019 թվականի հուլիսի 1-ից, ինչով կվերանան ինչպես նախագծով հանձնաժողովների, որպես ինքնավար մարմինների, առաջին կազմերի նշանակման հետ կապված բացառությունների նախատեսման, այնպես էլ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխման անհրաժեշտությունը.

4) միաժամանակ, կարգավորումների հստակության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք.

ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

- 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին (ամբողջական կամ հանրագումարային)՝ ղեկավար պաշտոններում` պետական մարմնի կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ պետական մարմնի կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառուցվածքային, ինչպես նաև կառուցվածքի ներքին միավորի ղեկավարի աշխատանքային ստաժ կամ պետական մարմնում կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունում կամ մասնավոր հատվածի կազմակերպությունում այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որն իրականացնում է աշխատանքների կազմակերպման կամ ղեկավարման կամ վերահսկման կամ համակարգման գործառույթներ) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:» .

5) 6-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ․

«Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնն զբաղեցրած անդամի՝ հանձնաժողովի նախագահ նշանակվելու արդյունքում, ապա այդ թափուր պաշտոնում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով։».

- 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ առավելագույն տարիքը.»,

բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

- 1-ին հոդվածը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 5) 6-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնն զբաղեցրած անդամի՝ հանձնաժողովի նախագահ նշանակվելու արդյունքում, ապա այդ թափուր պաշտոնում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով։».

- 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.․

«ա) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ առավելագույն տարիքը.»։