Basic information
Number
N 1750-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.12.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1487
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.12.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.12.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.12.2004
Effective date
29.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1750-Ն

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1611-Ն և 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշումների հիման վրա «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կառավարումը մասնավոր օպերատորին հավատարմագրային կառավարման հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին ամրացված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել 83597000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող վարչական շենքը և շինություններըուղղ. և սահմանված կարգով ներդնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` նշված գումարի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և շինություններիուղղ. հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Թույլատրել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով` աճուրդային եղանակով վաճառել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և ստացված միջոցներն ուղղել ընկերության կրեդիտորական պարտքերի մարմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 10
Երևան