Basic information
Number
թիվ 95
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
20.12.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
20.12.2017
Effective date
17.04.2018
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ առանձնահատուկ լրավճարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից առանձնահատուկ լրավճարների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված առանձնահատուկ լրավճարների մասին ծանուցագրի ձևը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված առանձնահատուկ լրավճարների մասին ծանուցագրի ձևը լրացնելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ առանձնահատուկ լրավճարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից առանձնահատուկ լրավճարների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: