ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N 824-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող և բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող կառուցվածքային և գործառութային, ինչպես նաև ընթացակարգերի կանոնակարգմանը վերաբերող բարեփոխումների առաջարկվող փաթեթը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. հունիսի 27 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 27-ի N 824-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Մ. Սահակյան  | 
 - ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար)  | 
| 
 Ս. Քրմոյան  | 
 - ՀՀ փոխվարչապետի խորհրդական  | 
| 
 Ա. Ղազարյան  | 
 - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ  | 
| 
 Հ. Հարությունյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիների դիմումների և բողոքների արագ արձագանքման բաժնի պետ  | 
| 
 Գ. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության պետ  | 
| 
 Ա. Բաղդասարյան  | 
 - ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ  | 
| 
 Ա. Բարխուդարյան  | 
 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ  | 
| 
 Ա. Բարսեղյան  | 
 - ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության վեցերորդ բաժնի պետ  | 
| 
 Տ. Խաչատրյան  | 
 - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի պետ  | 
| 
 Ս. Սողոմոնյան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ  | 
| 
 Հ. Խանգելդյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ  | 
| 
 Ա. Փափախչյան  | 
 - ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ  | 
| 
 Դ. Դավթյան  | 
 - ՀՀ Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ  | 
| 
 Լ. Ղազարյան  | 
 - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Է. Աղաջանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|