Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 314-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 127,577,800 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 314-Ա

որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Բնապահպանական պայմանների բարելավում  

 

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արարատի մարզ, քաղ. Վեդի, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

127 577 800 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի հունիսի 4-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 14.03.2019 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 04.06.2019թ. - 31.12.2019 թ. - 127 577 800 դրամ, այդ թվում`

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում-10 570,0 հազ. դրամ,

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում - 400,0 հազ. դրամ,

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 395,0 հազ. դրամ,

4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում - 295,0 հազ. դրամ,

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 246,4 հազ. դրամ,

6. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 3 000,0 հազ. դրամ:

7. Այլ մեքենաների և սարքավորումների-13 293,2 հազ. դրամ,

8. Ծառայությունների ձեռքբերում - 29 815,4 հազ. դրամ:

9. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 69 562,8 հազ. դրամ:

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 10 570,0 հազ. դրամ, այդ թվում`

 Բենզին «Ռեգուլյար»-5000 լիտր-1 900,0 հազ. դրամ

● Դիզելային վառելիք-5000 լիտր-2 000,0 հազ. դրամ

● Սեղմված բնական գազ-24000 խմ-4 800,0 հազ. դրամ

● Հակասառիչ հեղուկ-150 լիտր-210,0 հազ. դրամ

● Շարժիչի յուղ-200 լիտր-400,0 հազ. դրամ

● Ավտոմեքենաների անիվներ-20 հատ-900,0 հազ. դրամ

● Կուտակիչ մարտկոց-8 հատ-360,0 հազ. դրամ

 

2. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի

շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 400,0 հազ. դրամ, այդ թվում`

● Հաշվառման գրքեր-21 հատ-21,0 հազ. դրամ

● Նոթատետր-30 հատ-7,5 հազ. դրամ

● Թղթապանակներ-100 հատ-10,0 հազ. դրամ

● Ձեռքով պատրաստված թուղթ կամ ստվարաթուղթ-140կգ -105,0 հազ. դրամ

● Սոսինձ-40 հատ-4,8 հազ. դրամ

● Ռետին հասարակ-50 հատ-5,0 հազ. դրամ

● Գրիչ գնդիկավոր-100 հատ-15,0 հազ. դրամ

● Մատիտներ-100 հատ-4,0 հազ. դրամ

● Շտրիխներ-30 հատ-8,1 հազ. դրամ

● Կարիչի մետաղալարե կապեր-44 տուփ-2,2 հազ. դրամ

● Թղթի ամրակներ-30 հատ-3,0 հազ. դրամ

● Թղթապանակ-50 հատ-25,0 հազ. դրամ

● Թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ-2000 հատ-20,0

հազ. դրամ

● Կարիչներ-20 հատ-12,0 հազ. դրամ

● Դակիչ (ծակոտիչ)-20 հատ-11,0 հազ. դրամ

● Թուղթ,A4 ֆորմատի-125 կգ-92,5 հազ. դրամ

● Նամակի ծրար, A5 ձևաչափի-100 հատ-6,0 հազ. դրամ

● Ծրար, մեծ, A4 ձևաչափի-50 հատ-3,0 հազ. դրամ

● Թուղթ նշումների համար, սոսնձվածքով-40 տուփ-4,0 հազ. դրամ

● Գրասենյակային գիրք, մատյան-25 հատ-37,5 հազ. դրամ

● Քանոն-10 հատ-3,4 հազ. դրամ

 

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 395,0 հազ. դրամ, այդ թվում`

● Դեղորայք-395,0 հազ. դրամ

 

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 295,0 հազ. դրամ, այդ թվում`

● Օճառ-100 հատ-26,0 հազ. դրամ

● Ավել-16 հատ-16,0 հազ. դրամ

● Սպունգ-60 հատ-36,0 հազ. դրամ

● Խոզանակ-15 հատ-15,0 հազ. դրամ

● Խոզանակ-սպունգ ապակի մաքրելու համար, ռետինե-12 հատ

-24,0 հազ. դրամ

● Կահույքի փայլեցման միջոց-25 հատ-15,0 հազ. դրամ

● Գորգ-15 հատ-75,0 հազ. դրամ

● Լվացքի փոշի-80 կգ-74,0 հազ. դրամ

● Գոգաթիակ՝ ձողով-10 հատ-14,0 հազ. դրամ

 

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 246,4 հազ. դրամ, այդ թվում`

● Հաղորդալար՝ չվառվող, 6 մմ-200 մետր-50,0 հազ. դրամ

● Էլեկտրական երկարացման լար-4 հատ-13,4 հազ. դրամ

● Ջրի պոմպ-2 հատ-48,0 հազ. դրամ

● Ծորակ-3 հատ-24,0 հազ. դրամ

● Բահ-17 հատ-51,0 հազ. դրամ

● Զանազան կողպեքներ և փականներ-15 հատ-30,0 հազ. դրամ

● Դռան փական-5 հատ-30,0 հազ. դրամ

 

6. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 000,0 հազ. դրամ, այդ թվում՝

● Օգտագործված տրակտոր-1 հատ-3 000,0 հազ. դրամ

 

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-13 293,2 հազ. դրամ, այդ թվում՝

● Հատուկ լուսանկարչական խցիկ-10 հատ-900,0 հազ. դրամ

● Տեսահսկողության համակարգ-1 հատ-11 443,2 հազ. դրամ

● Անօդաչու ինքնաթիռ-1 հատ-950,0 հազ. դրամ

 

8. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 29 815,4 հազ. դրամ, այդ թվում`

● Էլեկտրամատակարարում-300,0 հազ. դրամ

● Գազամատակարարում-900,0 հազ. դրամ

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-800,0 հազ. դրամ

● Համացանց-1 000,0 հազ. դրամ

● Դոմենային անվանում-12,0 հազ. դրամ

● Վեբ հոսթինգ-30,0 հազ. դրամ

● Նավիգացիոն ծառայություն-670,8 հազ. դրամ

● Ներքին փոստային սուրհանդակային ծառայություններ-30,0 հազ. դրամ

● Համակարգչային ծրագրային փաթեթ-150,0 հազ. դրամ

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների

մշակման ծառայություն-170,0 հազ. դրամ

●Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն-5 000,0 հազ. դրամ

● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն-250,0 հազ. դրամ

● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն-750,0 հազ. դրամ

● Խմելու ջուր-74,0 հազ. դրամ

● Կենցաղային ծառայություն-80,0 հազ. դրամ

● Առողջապահության ապահովագրման ծառայություն-1 900,0 հազ. դրամ

● Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն-500,0 հազ. դրամ

● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն-1 000,0 հազ. դրամ

● Այգիների պահպանման ծառայություն-600,0 հազ. դրամ

● Ցուցանակներ և հարակից առարկաներ-600,0 հազ. դրամ

● Ներկայացուցչական ծառայություն-1 000,0 հազ. դրամ

● Կամուրջների նախագծման ծառայություն-13 000,0 հազ. դրամ

● Գնում չհանդիսացող այլ ծախսեր-146,6 հազ. դրամ

● Բուկլետ-600 հատ-180,0 հազ. դրամ

● Խորհրդանշական նվերներ-224 հատ-672,0 հազ. դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր - 3 646,0 հազ. դրամ

1. Գրասենյակային պարագաներ-350,0 հազ. դրամ

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 220,0 հազ. դրամ

3. Հատուկ նպատակային այլ նյութեր - 230,0 հազ. դրամ

4. Կոմունալ ծախսեր - 2 846,0 հազ. դրամ

● Էլեկտրամատակարարում - 150,0 հազ. դրամ

● Գազամատակարարում - 700,0 հազ. դրամ

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի

ծառայություն-400,0 հազ. դրամ

● Համացանց-800,0 հազ. դրամ

● Դոմենային անվանում- 12,0 հազ. դրամ

● Վեբ հոսթինգ-30,0 հազ. դրամ

● Կոմունալ ծառայություններ-74,0 հազ. դրամ

● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն-250,0 հազ. դրամ

● Ներքին փոստային սուրհանդակային ծառայություն-30,0 հազ. դրամ

● Կենցաղային ծառայություն-80,0 հազ. դրամ

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-170,0 հազ. դրամ

● Համակարգչային ծրագրային փաթեթ-150,0 հազ. դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան