Գլխավոր տեղեկություն
Համար
N 542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.12/38(1491) Հոդ.390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում կատարել հետևյալ լրացումները՝

1) կարգի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» ենթակետով.

«ժգ) հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տվյալ հողամասի նկատմամբ հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձին:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 63.1-ին կետով.

«63.1. Գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի և այլ հողատեսքերի գործառնական նշանակության հողամասերը տրամադրվում են վարձակալության՝ տվյալ հողամասից հողագրունտի հանույթ իրականացնելու համար:».

3) կարգի 72-րդ կետը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ հողագրունտի հանույթի իրականացման» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. մայիսի 15
Երևան