Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.22/32(1485) Հոդ.383
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մարմնում գլխավոր քարտուղարն է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը»,

բ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.».

2) 21-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունը «գյուղատնտեսական նշանակության ապրանքների» բառերից հետո լրացնել «, լաբորատոր հետազոտությունների, փորձաքննությունների» բառերով,

բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «մասնագիտական վերապատրաստման» բառերից հետո լրացնել «, աուդիտորական» բառով,

գ. 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, պետք է սահմանվեն ապրանքների և ծառայությունների դեպքում առնվազն 20, իսկ աշխատանքների դեպքում` առնվազն 45 օրացուցային օր: Ընդ որում, սույն պարբերությամբ սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրվանից՝ բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների կամ մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքերում,»,

դ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ապրանքների» բառից հետո լրացնել «կամ աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ շինարարական ծրագրերի, ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների» բառերով, իսկ «ապրանքի» բառից հետո՝ «կամ աշխատանքի կամ ծառայության» բառերով.

3) 22-րդ կետը «հնարավոր մասնակիցներ» բառերից հետո լրացնել «և արտադրողներ» բառերով.

4) 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում՝

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. անշարժ գույքի վարձակալություն, պայմանով, որ կարիքը հնարավոր չէ բավարարել պետական կամ համայնքային սեփականություն համարվող տարածքների անհատույց օգտագործման միջոցով.»,

բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 16-րդ, 28-րդ և 29-րդ կետերը,

գ. ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ և 32-րդ կետերով.

«31. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնության կարգով տրամադրված բեռների ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ:

32. Ավիացիոն համակարգի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:»,

դ. 23-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.

«ե. շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող անձի կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում, պայմանով, որ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է».

5) 32-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված նախահաշիվը, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝

1) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

2) ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

3) ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է` գումարային արտահայտությամբ.

4) ՎԳ-ն նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է.»,

բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին, պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կանխավճարի չափը չի կարող գերազանցել ընտրված մասնակցի առաջարկած գնի 25 տոկոսը՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքերի.»,

գ. 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.»,

դ. ուժը կորցրած ճանաչել 15-րդ ենթակետը.

ե. 20-րդ ենթակետը «պարտավորության խախտում» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ մասնակցի կողմից գնային առաջարկի և հայտի ապահովման ներկայացման դեպքերի:» բառերով,

զ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գնման հայտը հաստատվելու օրվա դրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, և կնքվելիք պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ.»,

է. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ և 24-րդ ենթակետերով.

«23) հրավերի վերաբերյալ մասնակցին չի տրամադրվում պարզաբանում, եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը.

24) ավտոմեքենաների, սարքերի և սարքավորումների վերանորոգման ծառայությունների գնման դեպքում, հրավերով սահմանվում է նաև ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման միավոր առավելագույն գինը, իսկ մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է՝ հաշվի առնելով այդ առավելագույն գների հանրագումարը՝ նկատի ունենալով, որ կնքվող պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԾxՔ, որտեղ՝

1) ՎԳ-ն պայմանագրով սահմանված առանձին տեսակի ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գումարն է.

2) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած հանրագումարային գինն է.

3) ՆԳ-ն ծառայության մատուցման համար սահմանված առավելագույն միավոր գների հանրագումարն է.

4) Ծ-ն մատուցված ծառայության առավելագույն միավորի գինն է.

5) Ք-ն մատուցված ծառայության քանակն է:».

6) 33-րդ կետի`

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պատասխանատու ստորաբաժանման կողմից պայմանագրի արդյունքը չընդունվելու դեպքում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`

ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը,

բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ»,

բ. 10-րդ ենթակետի «ա» պարբերությունում «նախագծման համար հիմք հանդիսացող նախագծային առաջադրանքների» բառերը փոխարինել «շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի» բառերով,

գ. 17-րդ ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «7-րդ» բառով.

7) 41-րդ կետը «հրավերի պահանջների նկատմամբ» բառերից հետո լրացնել «ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատվող փաստաթղթերը կամ դրանց մի մասը ներկայացված են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով և հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերով.

8) 43-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը,

բ. 4-րդ ենթակետից հանել «Սույն մասով սահմանված ժամկետում փաստաթղթեր ընդհանրապես չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հայտերի գնահատման նիստում մերժում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի հայտը և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:» բառերը.

9) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Կոմիտեն սույն կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցման մասին տեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաջին տեղն զբաղեցրած մասնակցի ներկայացրած հայտարարությունները համարվում են իրականությանը համապատասխանող:».

10) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնում է տվյալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ:».

11) 46-րդ կետում «ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «սույն կարգի 32-րդ կետի 22-րդ ենթակետով սահմանված ժամկետներում» բառերով.

12) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթեր չներկայացվելու կամ ամբողջական չներկայացվելու կամ ներկայացված փաստաթղթերում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ, ներառյալ կոմիտեի տրամադրած տեղեկատվության հիման վրա, իսկ ապրանքների գնման դեպքում` նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե անհամապատասխանությունն արձանագրվել է կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա սույն կետում նշված ծանուցմանը կցվում է նաև այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը:».

13) 48-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար, և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Եթե կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը վերաբերում է`

ա. հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցած ժամկետանց հարկային պարտավորություններին, ապա անհամապատասխանությունը համարվում է շտկված, եթե մասնակիցը ներկայացնում է կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը,

բ. «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշին, ապա արձանագրված անհամապատասխանությունը կարող է շտկվել ինչպես առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից կոմիտեից ստացված գրավոր տեղեկատվությունը գնահատող հանձնաժողովին ներկայացվելու, այնպես էլ՝ կոմիտեի կողմից տրված նոր տեղեկատվությամբ: Ընդ որում, գնահատող հանձնաժողովի կամ քարտուղարի կողմից կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:».

14) 56-րդ կետի`

ա. 4-րդ ենթակետում «պայմանագրով ապրանքների մատակարարման» բառերը փոխարինել «պայմանագրով, ներառյալ փուլային ձևով նախատեսված ապրանքների մատակարարման» բառերով, իսկ ենթակետը «օգտագործման պահանջը» բառերից հետո լրացնել «, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ» բառերով,

բ. 6-րդ ենթակետից հանել «, կամ եթե պայմանագրի կատարումը տեղափոխվում է պայմանագիրը կնքվելու տարվան հաջորդող բյուջետային տարի» բառերը.

15) 61-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր, պայմանով, որ գնահատող հանձնաժողովը կարող է սույն կետի 2-րդ ենթակետի հիման վրա ներկայացված պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) կատարված լինելու իսկությունը ստուգել կոմիտեի միջոցով: Նախկինում կատարված պայմանագիրը (պայմանագրերը) գնահատվում է (գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների դեպքում` յոթանասուն տոկոսից: Ընդ որում, առնվազն մեկ պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ չպետք է պակաս լինի տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների դեպքում` երեսունհինգ տոկոսից»,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած, պայմանագրի (համաձայնագրի)՝ սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ պայմանագրով նախատեսված փաստաթուղթ) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,».

16) 61-րդ, 62-րդ և 64-րդ կետերի 3-րդ ենթակետերում և 63-րդ կետի 2-րդ ենթակետում «հնգապատիկը» բառը փոխարինել «տասնապատիկը՝ բացառությամբ մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտներով կամ նորմատիվ-տեխնիկական պահանջներով սահմանված դեպքերի» բառերով.

17) 63-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող երեք հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ներկայացված գնային առաջարկից,».

18) 64-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «առկայության մասին» բառերից հետո լրացնել «` նշելով աշխատակիցների թիվը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը» բառերով,

բ. 2-րդ ենթակետը «համապատասխան» բառից հետո լրացնել «որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալու» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «1-ին ենթակետով» բառերը փոխարինել «2-րդ ենթակետով» բառերով.

19) 65-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ճանապարհաշինարարական աշխատանքների` ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների դեպքում տնտեսական գործունեության խմբերը սահմանվում են՝ հաշվի առնելով գնման առարկայի տեսակը, իսկ շինարարական ծրագրերի դեպքում` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և ներդիրները:».

20) 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«118. Բողոքը, այդ թվում՝ մասնակի, բավարարվելու մասին գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից ընդունված որոշումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող աշխատանքային օրը տվյալ բողոքը քննած և որոշում ընդունած անձը գրավոր լիազորված մարմնին է տրամադրում բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը և այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի վերադարձվող գումարը: Լիազորված մարմինը սույն կետում նշված փաստաթղթի պատճենն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման վճարը հետ է փոխանցում այն վճարած անձին` ներկայացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:»:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.

2) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, եթե տվյալ ընթացակարգի շրջանակում սահմանված հայտերը ներկայացնելու վերջանաժամկետը լրանալու պահի դրությամբ համակարգը խափանված է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան