ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2019 թվականի N 360-Ա
ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2019 թվականի ապրիլի 25-27-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)` «Աշխատանքի թվայնացված աշխարհին ընդառաջ. աշխատանքի ոլորտի ապագան բոլորիս համար» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|