Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.15/31(1484) Հոդ.362
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2019 թվականի N 485-Ա

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով և բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուների հետ կնքել պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան