ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 մայիսի 2019 թվականի ք. Երևան |
N 150-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 1.1 կետում բաժանորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բաժանորդ` բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որը բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».
2) Կանոնների՝
ա. 5.5.2 կետի 1-ին նախադասությունում «պլանային ընդհատումների» բառերից հետո լրացնել «հասցեի (վայրի)» բառերը.
բ. 5.5.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով:».
3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.2.1 կետով.
«5.5.2.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».
4) Կանոնների 6.2 կետի 1-ին, 3-րդ և 8.2 կետի 1-ին նախադասություններում «վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային» բառերը փոխարինել «վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու» բառերով.
5) Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ նախադասությամբ.
«Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով:».
6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4.1 կետով.
«7.4.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».
7) Կանոնների 10.3 կետի՝
ա. 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման և գազասպառման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենը.».
8) Կանոնների 11.4 կետից հանել վերջին նախադասությունը.
9) Կանոնների 11.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե սույն կետում նշված բանաձևով հաշվարկված ՆՏi-ի մեծությունը փոքր է 5-ից, ապա այն ընդունվում է հավասար 5-ի:».
10) Կանոնների 12.2 կետից հանել «աշխատանքային» և «և V» բառերը.
11) Կանոնների՝ 12.2.1.1 կետում «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «2000» թիվը՝ «2500» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|