Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2019 թվականի N 419-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tօbaccօ Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով Դուբլինում կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. ապրիլի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

ապրիլի 17-ի N 419-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

 

ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒԲԼԻՆ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

     

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար
(պատվիրակության ղեկավար)

Ա. Սիմոնյան

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Զեյնալյան

- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Լ. Բադալյան

- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Է. Առաքելյան

- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական կոմիտեի անդամ (համաձայնությամբ)

Լ. Ղալթաղչյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Բազարչյան

- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն

Վ. Պետրոսյան

- թարգմանիչ (համաձայնությամբ)

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան