«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1588-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 13.06.19 N 737-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների ու միջազգային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, ղեկավարների գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում:
(2-րդ կետը խմբ. 13.06.19 N 737-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
NN |
Կազմակերպության անվանումը |
|
1 |
2 |
|
1. |
Միավորված ազգերի կազմակերպություն |
|
2. |
Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակ |
|
3. |
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակ |
|
4. |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր |
|
5. |
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր |
|
6. |
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ |
|
7. |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար |
|
8. |
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար |
|
9. |
Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպություն |
|
10. |
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով |
|
11. |
ՅՈՒՆԵՍԿՕ |
|
12. |
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ |
|
13. |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն |
|
14. |
Առևտրի համաշխարհային կազմակերպություն |
|
15. |
Աշխատանքի միջազգային կազմակերպություն |
|
16. |
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն |
|
17. |
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
|
18. |
Քիմիական զենքերի արգելման կազմակերպություն |
|
19. |
Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն |
|
20. |
Ինտերպոլ (Միջազգային քրեական ոստիկանություն) |
|
21. |
Միգրացիայի միջազգային կազմակերպություն |
|
22. |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա |
|
23. |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե |
|
24. |
Եվրոպայի խորհուրդ |
|
25. |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն |
|
26. |
Եվրոպական միություն |
|
27. |
Հյուսիս-ատլանտյան դաշինք |
|
28. |
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն |
|
29. |
ԱՊՀ |
|
30. |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն |
|
31. |
Արժույթի միջազգային հիմնադրամ |
|
32. |
Համաշխարհային բանկ |
|
33. |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD) |
| 34. |
Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպություն |
| 35. |
Եվրասիական տնտեսական միություն |
| 36. |
Բաց կառավարման գործընկերություն |
| 37. | Շանհայի համագործակցության կազմակերպություն |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |