Գլխավոր տեղեկություն
Համար
N 172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 172-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի III գլխի 11-րդ կետը՝

1. Ֆոնդային բորսայի միջոցով պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման և մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման խթանման ծրագրի մշակման և իրականացման գործընթացները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի, և աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ֆոնդային բորսայի միջոցով պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման և մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման խթանման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2019 թ. մարտի 29

Երևան

         

          

        

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 29-ի N 172-Ա

որոշման

    

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

            

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Տ. Խաչատրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Ա. Ջանջուղազյան

-ՀՀ ֆինանսների նախարար

Ս. Պապիկյան

-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Ա. Թորոսյան

-ՀՀ առողջապահության նախարար

Գ. Բաղրամյան

-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող

Ա. Ջավադյան

-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
(համաձայնությամբ)

Դ. Փափազյան

-«Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)

Հ. Եգանյան

-Հայաստանի ֆոնդայի բորսայի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)

Ծ. Սողոմոնյան

-ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Բաբայան

-ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
(քարտուղար)

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 29-ի N 172-Ա

որոշման

            

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

    

Ֆոնդային բորսայի միջոցով պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման ԵՎ մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման ծրագրի ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Ֆոնդային բորսայի միջոցով պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման և մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման խրախուսման ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով՝ ՄՀ) նպատակները, խնդիրները և գործունեության կարգը:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական նպատակը Ֆոնդային բորսային միջոցով պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման և մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման ծրագրի և դրա իրագործման ճանապարհային քարտեզի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելն է:

3. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Միջգերատեսչական հանձնաժողովը ծրագրի մշակման և իրականացման նպատակով կարող է առանձին առաջադրանքների իրականացման նպատակով ներգրավել մասնագետներ, փորձագետներ և (կամ) խորհրդատուներ:

5. Հանձնաժողովի նպատակների և խնդիրների ապահովման նպատակով անհրաժեշտ նյութեր պատրաստելու և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու, ինչպես նաև հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով հանձնաժողովի նիստում կարող են առաջադրանքներ տրվել աշխատանքային խմբին:

     

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    

6. ՄՀ-ի խնդիրներն են`

1) ծրագրի մշակման ու իրականացման աշխատանքների կազմակերպումը.

2) ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով շահառու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և պետական հատվածը ներկայացնող այլ մարմինների միջև համագործակցության համակարգումը.

3) ծրագրի մշակման և իրականացման նպատակով մասնավոր հատվածի հետ երկխոսության ապահովումը.

4) ծրագրի իրականացման ընթացքում զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ապահովումը.

5) ծրագրի իրականացման գործընթացին հանրության մասնակցության և հետադարձ կապի ապահովման կազմակերպումը:

7. ՄՀ-ն իր գործառույթներն իրականացնում է համագործակցելով ծրագրի և դրանից բխող հնարավոր ենթածրագրերի իրականացման գործընթացում ընդգրկված բոլոր պետական կառավարման համակարգի մարմինների հետ:

     

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

      

8. ՄՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ` ՄՀ-ի նախագահի մոտ, եթե նա նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի կայացնում, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել ՄՀ-ի նախագահի նախաձեռնությամբ կամ ՄՀ-ի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. ՄՀ-ի նիստերն արձանագրվում են:

10. ՄՀ-ն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա է ՄՀ-ի անդամների կեսից ավելին:

11. ՄՀ-ի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտրությամբ հանձնաժողովի անդամներից մեկը:

12. ՄՀ-ի որոշումներն ընդունվում են ՄՀ-ի նիստին ներկա՝ ՄՀ-ի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Ձայների հավասարության դեպքում ՄՀ-ի նախագահի ձայնը որոշիչ է:

14. ՄՀ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ՄՀ-ի քարտուղարը՝ ըստ ՄՀ-ի անդամների ներկայացրած առաջարկությունների:

15. ՄՀ-ի նիստի օրակարգում պարտադիր կերպով ներառվում են ՄՀ-ի կողմից ընդունված որոշումները և ՄՀ-ի նախագահի կողմից առաջարկված հարցերը:

16. ՄՀ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է ՄՀ-ի նախագահը:

17. Նիստի օրակարգը հաստատվում է ՄՀ-ի կողմից` նախագահի ներկայացմամբ:

18. ՄՀ-ի նիստի օրակարգի նախագիծը՝ կից փաստաթղթերի փաթեթով հանդերձ, ՄՀ-ի քարտուղարը ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին և անհրաժեշտության դեպքում` նիստին հրավիրված անձանց:

19. Օրակարգային հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում քննարկումը տեղափոխվում է ՄՀ-ի հաջորդ նիստ:

20. ՄՀ-ի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի նախագծի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

21. ՄՀ-ի արձանագրությունը ՄՀ-ի համապատասխան որոշման նախագծի հետ նախապես տրամադրվում է ՄՀ-ի անդամներին՝ կարծիքների և առաջարկությունների: 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն և (կամ) կարծիք չհայտնելու դեպքում նիստի արձանագրությունը և որոշման նախագիծը համարվում են ընդունված:

22. Եթե ՄՀ-ի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը, կարող է ներկայացնել գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:

23. ՄՀ-ի որոշումներն ստորագրվում են ՄՀ-ի նախագահի կողմից:

24. ՄՀ-ի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զարգացման միջազգային գործընկերների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

25. ՄՀ-ի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:

     

IV. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

      

26. ՄՀ-ի նախագահը`

1) ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությունում.

2) ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին ծրագրի մշակման և իրականացման ընթացքի վերաբերյալ.

3) վարում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի նիստի որոշումները.

5) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել հանձնաժողովի նիստերը.

6) ՄՀ-ի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը։

      

V. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

      

27. ՄՀ-ի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամությունը։ Նրա փոխարեն հանձնաժողովին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը։

28. ՄՀ-ի նիստին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում ՄՀ-ի նիստին մասնակցում է հանձնաժողովի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը:

29. ՄՀ-ի անդամը պարտավոր է մասնակցել ՄՀ-ի նիստերին և քվեարկել:

30. ՄՀ-ի անդամն իրավունք ունի`

1) ծանոթանալու ՄՀ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.

2) պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու ՄՀ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.

3) ունենալու հատուկ կարծիք:

     

VI. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

      

31. ՄՀ-ի քարտուղարի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:

32. ՄՀ-ի քարտուղարը՝

1) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման, ինչպես նաև առանձին ուսումնասիրությունների իրականացումն ապահովելու աշխատանքները.

2) արձանագրում է ՄՀ-ի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.

3) նախապատրաստում է ՄՀ-ի նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

4) հետևում է ՄՀ-ի որոշումների կատարմանը և նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

5) գրանցում է ՄՀ-ի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) վարում է ՄՀ-ի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

33. ՄՀ-ի քարտուղարի աշխատանքները ղեկավարում է ՄՀ-ի նախագահը:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 29-ի N 172-Ա

որոշման

       

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

     

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

    

Ա. Ավանեսյան

-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
(ղեկավար)

Վ. Դանիելյան

-ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Ա. Բաբայան

-ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Ա. Ջհանգիրյան

-ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության պետ

Ա. Մանուկյան

-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ

Լ. Ավալյան

-ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Հ. Բուրմանյան

-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավաբանական վարչության պետ

Ա. Գալստյան

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ

Ա. Գիգորյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

Կ. Հակոբյան

-ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)

Վ. Արևշատյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)

Մ. Հայրապետյան

-Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն
(համաձայնությամբ)

Ս. Կաֆիևա

- Փորձագետ (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան