ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 32-րդ և 101-րդ հոդվածներին, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին, 282-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 16-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում փոփոխություններ կատարել՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 33.1 կետում նշված և 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելիս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2018 թվականի հունվարի 1-ը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 76 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում՝
ա) 33.1 կետի երկրորդ պարբերությունում «5 տարի» բառերը փոխարինել «8 տարի» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.2 կետով՝
«33.2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրերով դասակարգվող քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանություն ստացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված առավելագույն քանակությամբ ուղևորատեղեր, 50-ից ավելի և 110-ից պակաս տեղեր ունեցող օդանավերի, եթե ինքնաթիռները «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պահին օդանավի տեղեկամատյանում նշված դրանց արտադրման ամսաթվից անցել է ոչ ավելի, քան 12 տարի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների կողմից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագրեր կնքելու և ինքնաթիռները «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: Նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար: Այդպիսի ինքնաթիռների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը 8 տարի է՝ սկսած ինքնաթիռը «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից կամ օդանավի տեղեկամատյանում նշված՝ ինքնաթիռի արտադրման օրվանից 16 տարին լրանալու օրը՝ կախված այն հանգամանքից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները՝
ա) 12.3 դիրքում «5 (հինգ) տարի» բառերը փոխարինել «8 (ութ) տարի» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.4 դիրքով՝
«124. |
Ժամանակավորապես ներմուծվող քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրեր)՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանություն ստացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված առավելագույն քանակությամբ ուղևորատեղեր, 50-ից ավելի և 110-ից պակաս տեղեր ունեցող օդանավերի, եթե ինքնաթիռները «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պահին օդանավի տեղեկամատյանում նշված դրանց արտադրման ամսաթվից անցել է ոչ ավելի, քան 12 տարի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների կողմից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագրեր կնքելու և այն ինքնաթիռները «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում է տրամադրվել՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 33.2 կետին համապատասխան: |
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման ժամկետով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 33.2 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: