Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2017 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 007/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդիանդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ.Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի ապրիլի 28-ի

 թիվ 51 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարվող

 

1. 2-րդ հոդվածում՝

ա) տասնյոթերորդ պարբերությունում «պատրաստողի (արտադրողի) կողմից նշված նշանակությանը» բառերը փոխարինել «պատրաստողի կողմից մականշվածքի վրա նշված անվանմանը և (կամ) նպատակային նշանակությանը» բառերով.

բ) քսաներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««տիպային նմուշ»՝ նպատակային նշանակությամբ մեկ տեսակի դասվող՝ մեկ կամ մի քանի տարիքային խմբերի համար նախատեսված և մեկ արտադրողի կողմից միատեսակ նյութերից արտադրված արտադրատեսակներ ներկայացնող նմուշ։

Եթե տիպային նմուշի չափերը և (կամ) դրա պատրաստման ժամանակ կատարված տեխնոլոգիական գործողությունները թույլ չեն տալիս փորձարկումներն անցկացնել ամբողջ ծավալով, ապա փորձարկումներ անցկացնելու համար որպես տիպային նմուշ օգտագործվում է (են) այն նյութի (նյութերի) նմուշը (նմուշները), որոնցից պատրաստված է այդ նմուշը։

Մորթեղեն արտադրատեսակի փորձարկումներ անցկացնելիս որպես տիպային նմուշ թույլատրվում է այն մորթու կտորի (մորթու կտորների) օգտագործումը, որը, ըստ տեսակի պատկանելիության և մշակման եղանակի, նույնանման է մորթու այն կտորներին, որոնցից պատրաստված է տվյալ մորթեղեն արտադրատեսակը,»։

2. 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2-րդ շերտի հագուստի և արտադրատեսակների շարքին են դասվում այն արտադրատեսակները, որոնք սահմանափակ շփում ունեն օգտագործողի մաշկի հետ, մասնավորապես՝ շրջազգեստներ, խալաթներ, գոգնոցներ, բլուզներ, վերնաշապիկներ, սվիտերներ, ջեմպերներ, կիսատաբատներ, գլխի հարդարանքներ (ամառայիններից բացի), թաթմաններ, ձեռնոցներ, թաթպաններ, շարֆեր, աշուն-ձմեռ տեսականու գուլպեղեն (կարճ գուլպաներ, կիսագուլպաներ), առանց աստառի արտադրատեսակներ և արտադրատեսակներ, որոնցում աստառը զբաղեցնում է արտադրատեսակի երեսային մասի մակերևույթի 40 տոկոսից պակասը (կոստյումներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, սարաֆաններ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ և համանման այլ արտադրատեսակներ)։

3-րդ շերտի հագուստի և արտադրատեսակների շարքին են դասվում վերարկուները, կիսավերարկուները, բաճկոնները, թիկնոցները, նորածինների համար ծրարները և համանման այլ արտադրատեսակներ, ինչպես նաև աստառով այն արտադրատեսակները, որոնցում աստառը զբաղեցնում է արտադրատեսակի երեսային մասի մակերևույթի առնվազն 40 տոկոսը (կոստյումներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, պիջակներ, ժակետներ, բաջկոնակներ, սարաֆաններ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ և համանման այլ աստառով արտադրատեսակներ)։

Աստառի և արտադրատեսակի երեսային մասի մակերևույթի որոշումն իրականացվում է՝ առանց հաշվի առնելու գրպանների, օձիքի, գոտու, մանժետների, կափույրների, կտրվածքների, դարձվածքների, ծալքազարդերի, ուսադիրների, ախլակների և հարդարման այլ դետալների մակերևույթները, կոստյումների և լրակազմերի համար՝ յուրաքանչյուր արտադրատեսակի համար առանձին։».

բ) 7-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1-ին և 2-րդ շերտերի հագուստի և արտադրատեսակների մեջ վնասակար նյութերի առկայությունը որոշվում է ջրային միջավայրում։ 3-րդ շերտի հագուստի և արտադրատեսակների մեջ վնասակար նյութերը որոշվում են՝

վերարկուների, կիսավերարկուների, բաճկոնների, թիկնոցների, կոմբինեզոնների, կիսակոմբինեզոննների և համանման այլ արտադրատեսակների մեջ՝ օդային միջավայրում,

այլ արտադրատեսակների մեջ՝ ջրային միջավայրում,

նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված արտադրատեսակների մեջ՝ ջրային և օդային միջավայրերում։».

գ) 8-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կաշվից արտադրատեսակները (հագուստ, գլխի հարդարանք), ինչպես նաև կաշվից պատրաստված արտադրատեսակների դետալները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.»։

3. 6-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում՝

երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«– արհեստական և (կամ) սինթետիկ և (կամ) համակցված կաշիներից՝ բոլոր սեռատարիքային խմբերի համար նախատեսված փակ կոշիկների մեջ,

– արհեստական և (կամ) սինթետիկ և (կամ) համակցված կաշիներից՝ մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված բաց կոշիկների և մանկական կոշիկների մեջ,».

յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«– արհեստական և (կամ) սինթետիկ և (կամ) համակցված կաշիներից՝ մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված կոշիկների և մանկական կոշիկների մեջ,».

իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված կոշիկների մեջ (բնական նյութերից աստառով ամառային և գարնանային-աշնանային կոշիկներից, ինչպես նաև լողափնյա և լողավազանի համար նախատեսված կոշիկներից բացի) որպես երեսային մասի նյութ չի թույլատրվում կիրառել արհեստական և (կամ) սինթետիկ և (կամ) համակցված կաշիներ։».

բ) 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կաշվից կոշիկները, ինչպես նաև կաշվից պատրաստված կոշիկների դետալները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.».

գ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Կաշվե գալանտերեայի արտադրատեսակները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը՝ 20մկգ/գ–ից ոչ ավելի.

կաշվի մեջ ջրով լվացահանվող քրոմի (VI) պարունակություն չի թույլատրվում։»։

4. 8–րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Նկարի գծերը չտպել չի թույլատրվում։»։

5. 9-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում՝

չորրորդ պարբերությունից հանել «և տեսակը (նշանակությունը)» բառերը.

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«արտադրատեսակի տեսակը (նշանակությունը) (անհրաժեշտության դեպքում),».

հինգերորդ պարբերությունը լրացնել «(ամիսը, տարին) (ատամի խոզանակներից բացի)» բառերով.

բ) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արտադրանքի մականշվածքը պետք է կատարվի ռուսերենով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետ.

«13. Սինթետիկ ստևից աշխատանքային մասով ատամի խոզանակների մականշվածքը պետք է պարունակի տեղեկատվություն՝ ստևի կոշտության աստիճանի մասին։»։

6. 12-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում՝

կետի տեքստում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մեկանգամյա օգտագործման սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ (խոնավակլանիչ նյութեր պարունակող բազմաշերտ արտադրատեսակներ (տակդիրներ, կիսավարտիքներ և խանձարուրներ), ինչպես նաև բամբակե հիգիենիկ փայտիկներ (քթի և ականջների համար) և երեխաների խնամքի համար նախատեսված համանման այլ արտադրատեսակներ),

սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, շշիկներ և սննդամթերքի համար նախատեսված համանման այլ արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական, մայոլիկե), մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից, ստվարաթղթից և պլաստմասսայից),».

հինգերորդ պարբերությունից «մինչև 3 տարեկան երեխաների համար» բառերը հանել.

վեցերորդ պարբերությունը «սպիտակեղենային» բառից հետո լրացնել «(մարմնահագի և լողանալու համար նախատեսված)» բառերով.

տասնիներորդ պարբերությունից «լիազորված մարմինների» բառերը հանել.

քսանվեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունը «փորձարկումների արձանագրությունները,» բառերից հետո լրացնել «որոնցով հաստատվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը, այդ թվում՝ այն փորձարկումների արձանագրությունները,» բառերով.

բ) 3–րդ կետը՝

իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«անկողնային պարագաներ (ծածկոցներ, բարձեր, ներքնակերեսներ, ամպհովանիներ, գլանաբարձեր, պատի փափուկ պանելներ և համանման այլ արտադրատեսակներ),».

տասնյոթերորդ պարբերությունը լրացնել «մնացած դեպքերում՝ հայտարարագիրն ընդունելու ամսաթվից ոչ շուտ, քան 1 տարի առաջ» բառերով.

գ) 4–րդ կետում՝

երկրորդ պարբերությունից «սերտիֆիկացված արտադրանքի տեսչական հսկողության հաճախականությունը՝ տարեկան 1 անգամ» բառերը հանել.

Ութից տասնմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշիկներ և սննդամթերքի համար նախատեսված համանման այլ արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական, մայոլիկե), 3 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար նախատեսված մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից, ստվարաթղթից և պլաստմասսայից),

անկողնային սպիտակեղեն,

1-ին շերտի արտադրատեսակներ՝ սպիտակեղենային (մարմնահագի սպիտակեղեն, կորսետային և լողանալու համար նախատեսված արտադրատեսակներ), տրիկոտաժե և մանածագործական նյութերից՝ 3 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար,

1–ին շերտի տրիկոտաժե գուլպեղեն՝ 3 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար,

2-րդ շերտի տրիկոտաժե գուլպեղեն,

1–ին շերտի գլխի հարդարանքներ (ամառային)՝ տրիկոտաժե և մանածագործական նյութերից՝ 3 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար,».

տասներեքերորդ պարբերությունը լրացնել «տրիկոտաժե շարֆեր» բառերով.

տասնհինգերորդ պարբերությունը «կաշվից» բառից հետո լրացնել «երեխաների համար» բառերով։

7. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-22-րդ հավելվածների համարակալված վերնագրերում «տեխնիկական կանոնակարգի նախագծի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգի» բառերով։

8. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում՝

ա) 1-ին վանդակի դիրքերը լրացնել 1-15 համարակալմամբ.

բ) 2-րդ վանդակում «Սպասք, ճաշի պարագաներ» դիրքը՝

«ափսեներ,» բառից հետո լրացնել «ճաշամաններ,» բառով, «պատառաքաղներ,» բառից հետո լրացնել «դանակներ,» բառով,

«և ստվարաթղթից» բառերը փոխարինել «, ստվարաթղթից և պլաստմասսայից» բառերով.

գ) «Մանածագործական նյութերից և կաշվից պատրաստված հագուստ և արտադրատեսակներ» դիրքում «ծածկոցներ, բարձեր, անկողնային պարագաներ» բառերը փոխարինել «անկողնային պարագաներ (մկդակած ծածկոցներ, բարձեր, ներքնակերեսներ, ամպհովանիներ, գլանաբարձեր, պատի փափուկ պանելներ և համանման այլ արտադրատեսակներ)» բառերով.

դ) «Հատով պատրաստի մանածագործական արտադրատեսակներ» դիրքի 2-րդ վանդակը «ծածկոցներ,» բառից հետո լրացնել «շարֆեր,» բառով, «սրբիչներ» բառից հետո լրացնել «, լողանալու համար նախատեսված սավաններ» բառերով.

ե) «Երեխաների և դեռահասների համար նախատեսված կոշիկներ՝ բացի սպորտայինից, ազգայինից և օրթոպեդիկից» դիրքի 2-րդ վարդակում «մանածագործական» բառը փոխարինել «մանածագործական,» բառով:

9. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ և 5-րդ հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«Պոլիօրգանոսիլակսաններ (սիլիկոններ)

ֆորմալդեհիդ

չի թույլատրվում

ացետալդեհիդ

0,2

ֆենոլ կամ

0,05

ընդհանուր ֆենոլների գումարը

0,1

սպիրտ մեթիլային

չի թույլատրվում

սպիրտ բութիլային

չի թույլատրվում

բենզոլ

չի թույլատրվում»

 

10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածում՝

ա) 3-րդ բաժնի «Նախադպրոցական և դպրոցական տարիքային խմբեր, 3-14 տարեկան» դիրքում երկրորդ վանդակը «արտադրատեսակների» բառից հետո լրացնել «և սարաֆանների» բառերով.

բ) 4-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անկողնային պարագաներ (մկդակած ծածկոցներ, բարձեր, ներքնակերեսներ, ամպհովանիներ, գլանաբարձեր, պատի փափուկ պանելներ և համանման այլ արտադրատեսակներ), շարֆեր և համանման այլ արտադրատեսակներ <3>».

գ) չորրորդ բաժնի «Մանկական բարձեր» և «Անկողնային պարագաներ, այդ թվում՝ մանկական մահճակալների համար (ամպհովանիներ, գլանաբարձեր և այլն)» շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Անկողնային պարագաներ՝ մանկական ծածկոցներից բացի

-

-

75»

 

դ) 5-դ բաժնի առաջին վանդակի «Մանկական սրբիչներ» դիրքը «սրբիչներ» բառից հետո լրացնել «և լողալու համար նախատեսված սավաններ» բառերով.

ե) տողատակի <2>-րդ ծանոթագրության մեջ «և գլխի հարդարանքների մեջ» բառերը փոխարինել «, գլխի հարդարանքների և գոգնոցների մեջ» բառերով.

զ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ծանոթագրություններ.

1. Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի՝ փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, բաճկոնակներ, կիսատաբատներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ցանցկեն) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովող կառուցվածքային տարրեր։

 

2. Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի՝ աշուն-ձմեռ տեսականու տաբատների և կիսակոմբինեզոնների փորձարկումներ չեն անցկացվում։»։

11. Նշված տեխնիկական կանոնակագի 13-րդ հավելվածում «1-3 տարեկան (մսուրային տարիքի համար՝ չափսեր, մմ՝

105, 110, 115, 120, 125, 130, 135, 140)» դիրքի 2-րդ և 3-րդ վանդակներում վերջին տողը փոխարինել հետևյալ տողերով.

«կրնկի բարձրությունը, մմ՝

ամենօրյա, ամառային, տնային կոշիկների համար՝ 6-ից ոչ ավելի

աշնանային-գարնանային և ձմեռային կոշիկների համար՝ 10-ից ոչ ավելի»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: