Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2019 թվականի N 420-Ա

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 5-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2019 թվականի սեպտեմբերի 17-18-ը Երևանում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության Միջպետական էկոլոգիական խորհրդի 5-րդ նիստի կապակցությամբ հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 2.060.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. ապրիլի 17

Երևան