Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 88-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,608,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

         

2019 թ. մարտի 1

Երևան

  

     

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 88-Ա

որոշման

    

ԾՐԱԳԻՐ

    

«Հույսի Ճրագ»

   

1.

Ծրագրի նպատակը

Նյութական և ֆինասական օգնություն հասարակության սոցիալապես անապահով շերտերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ,Կալիֆոռնիա Նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը
Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ., 02-ի կողմից)
Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ,
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ (ամբողջ տարածք) և ԼՂՀ (ամբողջ տարածք) բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

2608000 (երկու միլիոն վեց հարյուր ութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, տարեկան՝ 521600 հինգ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

7.

Բարեգործություն ստացողը

1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներ

2. Փախստական ընտանիքներ (Իրաք, Սիրիա)

3. Հաշմանդամներ

4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, բնական աղետներից տուժած և կացարան չունեցող)

5. Հրդեհի և ինքնափլուզման հետևանքով բնակելի տարածքից զրկված ընտանիքներ և սահմանապահ, սահմանամերձ և հեռավոր գյուղերի բնակչություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնության (հագուստ, կոշիկ) տրամադրում ՝ 25000 քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000)

2. Նյութական և ֆինանսական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ) տրամադրում Իրաքի, Սիրիայի փախստական ընտանիքներին 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000) 

3. Հաշմանդամներին աջակցություն (էլեկտրական և պարզ սայլակ, քայլակ, հենակ և այլն) 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000)

4. Մարդասիրական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, խոհանոցային իրեր) բաշխում ՀՀ և ԼՂՀ տարածքում (ցուցակները տրամադրվում են համայնքապետարանների կողմից) 2000000 երկու միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $400000)

5. Ֆինասական օգնություն հիմնադրամի սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին՝ 170000 հարյուր յոթանասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $34000)

6. Կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

- Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)

- Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000)

- Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000)

- Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

- Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

- Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝

1․Հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների ներմուծում 2125000 երկու միլիոն հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$425000)

2. Էլեկտրական և պարզ սայլակների, քայլակների, հենակների ներմուծում հաշմանդամների համար 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000)

3. Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)

4․Ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $10000)

5․Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (գործակալների վարձատրություն, պահեստի վարձակալություն (տարեկան՝ $1000)

6․Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

- Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600)

- Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000)

- Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000)

- Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

- Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

- Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000)

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ

ՀՀ ոստիկանություն

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հոգաբարձուների խորհրդին հաշվետվության ներկայացում ծրագրերի իրականացման վերաբերյալ

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացումը լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան