ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2019 թվականի N 367-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ «ՄԱԶԾ») Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ/00098348-00101711 ծրագրի շրջանակում` սույն որոշման հավելվածում նշված` 13650000,00 դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ամրացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 367-Ա որոշման |
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող գույքԸ
NN |
Անվանումը |
Քանակը |
Արտադրման տարեթիվը |
Ձեռքբերման տարեթիվը |
Ընդամենը՝ գինը |
Ընդամենը՝ գումարը (դրամ) |
1. |
Toyota Camry 2.5 L (Comfort) |
1 |
2018 թ. |
18.12.2018 թ. |
28,161.75 |
13,650,000.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|