Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 91-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 627,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանելով, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2015 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Արփինետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 1

Երևան

      

        

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 91 -Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

    

«ՄԱՅՐԱՏՈՒՆ»

  

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն հասարակության ամենախոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:

1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 7 տարեկան երեխա (երեխաներ).

2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆոռնիա Նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը

Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ.,

02-ի կողմից)

Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝

ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը

ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1

6.

Ծրագրի բյուջեն

627500 (վեց հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, տարեկան՝ 125500 հարյուր քսան հինգ հազար հինգ հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող՝

1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 7 տարեկան երեխա (երեխաներ).

2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել ՀՀ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամին պատկանող շենքում:

Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ և կանայք, ովքեր ունեն մինչև 7 տարեկան երեխա (երեխաներ): «Մայրատանը» նրանք ստանում են ՝

1. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար).

2․ չորսանգամյա սնունդ, 135000 հարյուր երեսունհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $27000).

3․հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենն ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը 411500 չորս հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $82300).

4. գինեկոլոգ-մանկաբարձի և ատամնաբույժի անվճար ծառայություններ (նշված մասնագետները մատուցում են կամավորական ծառայություն).

5. ծրագիրն ունի նաև ուսումնադաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակներ (նշված ծառայություններն անվճար են).

6. 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են՝ 81000 ութսունմեկ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $16200):

1․ Կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) 40000 քառասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $8000).

2․ Հեռախոսային և ինտերնետային ծառայություններ 7000 յոթ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1400).

3. Հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) 34000 երեսունչորս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $6800):

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ․ դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2019 թ. հունվարի 1-ից 2023 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝

1. սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում 135000 հարյուր երեսունհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $27000).

2. հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը 411500 չորս հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $82300).

3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) 40000 քառասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $8000).

4․ հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում 7000 յոթ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1400):

11.

Կազմակերպչական ծախսեր

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են՝ 81000 ութսունմեկ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $16200)
1․ Կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) 40000 քառասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $8000).
2․ Հեռախոսային և ինտերնետային ծառայություններ 7000 յոթ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1400).
3. Հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) 34000 երեսունչորս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $6800):

12.

Համագործակցությունը պետական կառավարման,տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին և քույր եկեղեցիները,

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, եվրոպական կառույցները, միջազգային և տեղական հասարակական, բարեգործական կազմակերպությունները, հիմնադրամները, համայնքները և թաղապետարանները, մարզպետարանները

ՀԿ-ներ, ովքեր առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ

սփյուռքահայեր, անհատ բարեգործներ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հոգաբարձուների խորհրդին հաշվետվության ներկայացում

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան