ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոշվում են թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) անձնական օգտագործման ապրանքների մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև դրանց այն կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր, որոշվում են թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները որոշվում են թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
դ) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու կարող են ներմուծվել սահմանված քանակությամբ՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, որոշվում են թիվ 4 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
ե) հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող ու մաքսային ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերը սահմանվում են թիվ 5 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
զ) անձնական օգտագործման ապրանքներին չդասվող ապրանքների կատեգորիաները որոշվում են թիվ 6 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
է) սույն որոշման թիվ 1 հավելվածի 1-4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման.
ը) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են այն անդամ պետությունում անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում, որի օրենսդրությամբ սահմանված են այդ նորմերը.
թ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ այն նորմերի գերազանցման մասով, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, որոնք նշված են սույն որոշման թիվ 2 հավելվածի 1-4-րդ կետերում.
ժ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող և սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառումն սկսելը, չեն կիրառվում մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, ինչպես նաև վճարման ենթակա չեն սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Հավելված թիվ 1 |
ԱՐԺԵՔԱՅԻՆ, ՔԱՇԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՆԱԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ, ՈՐՈՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաները և դրանց ներմուծման եղանակները |
Ներմուծման արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը |
1. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում օդային տրանսպորտով՝ ներառյալ |
արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 50 կգ-ը |
ծխախոտը և ծխախոտային արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
2. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, տրանսպորտի այլ՝ օդային տրանսպորտից տարբեր տեսակներով, կամ հետիոտնային կարգով՝ ներառյալ |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` արժեքը չի գերազանցում 1 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 50 կգ-ը |
2019 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը | |
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ) | |
ծխախոտը և ծխախոտային արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
3. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք փոխադրողի կողմից առաքվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք՝ ներառյալ |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում չի գերազանցում 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում չի գերազանցում 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով | |
2020 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը | |
ծխախոտը և ծխախոտային արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
4. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների) |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանիների համաքաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում չի գերազանցում 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանիների համաքաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում չի գերազանցում 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով | |
2020 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանու համաքաշը չի գերազանցում 31 կգ-ը | |
5. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր |
3 լիտր՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
6. Միության մաքսային տարածքից դուրս պարգևատրված անձանց կողմից և (կամ) այդ անձանց հասցեով ցանկացած եղանակով ներմուծվող՝ շքանշանների, մեդալների, գավաթների տեսքով պարգևները՝ այդ պարգևների ստացումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով |
անկախ արժեքից և քաշից |
7. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող մասնագիտական գործունեության մեջ՝ Միության անդամ պետությունների տարածքներում անցկացվող պաշտոնական միջազգային սպորտային, մշակութային, գիտահետազոտական, կրթական և նման այլ միջոցառումներում մասնակցելու համար Միության անդամ պետություններում հավատարմագրված ֆիզիկական անձանց կողմից օգտագործվող մարզական գույք, լուսանկարչական և տեսասարքավորումներ, այլ ապրանքներ, որոնք ներմուծվում են այդ անձանց կողմից ցանկացած եղանակով և (կամ) այդ անձանց հասցեով |
Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ՝ անկախ արժեքից և քաշից |
8. Ցանկացած եղանակով ներմուծվող՝ մահացածների մարմիններով (աճյուններով) դագաղներ և աճյունափոշով (մոխրով) աճյունասափորներ |
անկախ արժեքից և քաշից |
9. Ցանկացած եղանակով ներմուծվող կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ |
անկախ արժեքից և քաշից |
Ծանոթագրություններ՝ |
1. Սույն փաստաթղթի նպատակներով «անձնական օգտագործման չմասնատվող ապրանք» ասելով պետք է հասկանալ 35 կգ-ից ավելի քաշ ունեցող անձնական օգտագործման ապրանք (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար), որը կազմված է մեկ միավոր ապրանքից (ներառյալ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող)՝ պայմանով, որ այդ ապրանքը հնարավոր չէ մասնատել առանց դրա նշանակությունը փոխելու։ Ապրանքներն անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների շարքին դասելու՝ նշված պայմանների պահպանումը կարող է հաստատվել ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից արտադրատեսակների պիտակների վրա, դրանց անձնագրերում, երաշխիքային կտրոններում, փաթեթավորման թերթիկներում, այլ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև ելնելով նման ապրանքի օգտագործման համընդհանուր ընդունված (ավանդական) փորձից, որը համապատասխանում է դրա գործառական նշանակությանը։ Սույն փաստաթուղթն անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների նկատմամբ կիրառվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու նորմերը սահմանվում են առանց հաշվի առնելու օգտագործման մեջ եղած և ընթացուղում և (կամ) նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքները՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից՝ ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օգտագործման համընդհանուր ընդունված (ավանդական) փորձը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու հաճախականությունը. մաշվածության (այդ թվում՝ քերծվածքների, փոսվածքների, այլ մեխանիկական վնասումների), լվացման, այլ կերպ օգտագործման նշանների առկայությունը. հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, այդ թվում՝ առանձին տեղափոխվող հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, բացակայությունը՝ բացառությամբ տնտեսապես շահավետ եղանակով դրա սկզբնական վիճակի վերականգնումը բացառող եղանակով վնասված փաթեթվածքի. միավոր քանակով կամ այդ ապրանքի օգտագործման համընդհանուր (ավանդական) փորձի համար անհրաժեշտ այլ քանակով ներմուծումը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օբյեկտիվ անհրաժեշտությունը։ |
Հավելված թիվ 2 |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԱՅՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻԱԳՈՒՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ, ՀԱՐԿԵՐ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Աղյուսակ 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի
Անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաները և դրանց ներմուծման եղանակները |
Ներմուծման արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը |
Մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը |
1. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում՝ օդային տրանսպորտով |
արժեքը գերազանցում է 10 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 50 կգ-ը |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով |
2. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում տրանսպորտի այլ՝ օդային տրանսպորտից տարբեր տեսակներով, կամ հետիոտնային կարգով |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 1 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 50 կգ-ը |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով |
2019 թվականի հունվարի 1-ից արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը | ||
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ) | ||
3. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք փոխադրողի կողմից առաքվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
2020 թվականի հունվարի 1-ից արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, սակայն ՝ 1 կգ քաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
4. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների) |
մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 1 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանիների համաքաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանիների համաքաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում գերազանցում է 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
2020 թվականի հունվարի 1-ից միջազգային փոստային առաքանու արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) միջազգային փոստային առաքանու համաքաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, սակայն միջազգային փոստային առաքանու 1 կգ համաքաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
5. Անձնական օգտագործման չմասնատվող ապրանքներ, որոնք ներմուծվում են ցանկացած եղանակով |
անկախ արժեքից և քաշից |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ-ի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս |
6. Էթիլ սպիրտ, որը ներմուծվում է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, ինչպես նաև փոխադրողի կողմից առաքվում է Միության մաքսային տարածք |
մինչև 5 լ քանակությամբ ներառյալ |
22 եվրո՝ 1 լիտրի դիմաց |
7. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր |
3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ |
10 եվրո 1 լ-ի դիմաց՝ 3 լ քանակական նորմի գերազանցման մասով |
8. Միության մաքսային տարածք փոխադրողի կողմից առաքվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր |
մինչև 5 լ քանակությամբ ներառյալ |
10 եվրո՝ 1 լիտրի համար |
9. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Միության անդամ պետություններ են ներմուծվում 12 ամսից ոչ պակաս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված ֆիզիկական անձի կողմից ՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված ժամկետում օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակվելու փաստը հաստատվելու դեպքում |
արժեքը գերազանցում է 5 000 եվրոյին համարժեք գումարը |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ 5 000 եվրոյին համարժեք գումարով արժեքային նորմի գերազանցման մասով |
Աղյուսակ 2
Միության մաքսային տարածք ցանկացած եղանակով ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքեր
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի կատեգորիաները |
Վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը |
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում դասակարգվող քվադրոցիկլեր, ձյունագնացներ, ձյունաճահճագնացներ, մոտոամենագնացներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար (բացառությամբ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար չնախատեսված մրցարշավային ավտոմեքենաների) |
միագումար մաքսային վճարի ձևով |
Մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող՝ 12-ից ոչ ավելի մարդ՝ ներառյալ վարորդին, փոխադրելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31 ենթադիրքերում դասակարգվող՝ մինչև 5 տոննան ներառյալ լրիվ զանգվածով բեռների փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ |
|
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ |
|
2. Նավեր, օդանավեր |
միագումար մաքսային վճարի ձևով |
3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմեքենաների) և գլխավորապես մարդկանց փոխադրելու համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ (բացառությամբ սույն աղյուսակի 1-ին և 4-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների) |
|
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ոչ ավելի՝ |
|
որոնց արժեքը չի գերազանցում 8 500 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 54 տոկոսի չափով , բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 8 500 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 16 700 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 16 700 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 42 300 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 42 300 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 84 500 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 7,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 84 500 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 169 000 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 15 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 169 000 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 20 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ավելի, բայց 5 տարուց ոչ ավելի՝ |
|
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 1,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 000 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 500 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 1,7 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 500 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 800 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 800 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 2 300 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,7 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2 300 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար 3,6 եվրո միասնական դրույքաչափով |
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 5 տարուց ավելի՝ |
|
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 000 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 500 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,2 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 500 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 800 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 800 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 2 300 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 4,8 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2 300 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5,7 եվրո միասնական դրույքաչափով |
4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 ենթադիրքում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք գլխավորապես նախատեսված են մարդկանց փոխադրելու համար և որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչն է (մեկ կամ մի քանի) |
միագումար մաքսային վճարի ձևով |
5. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքեր |
միագումար մաքսային վճարի ձևով |
Ծանոթագրություն. |
Սույն փաստաթղթի նպատակներով «անձնական օգտագործման չմասնատվող ապրանք» ասելով պետք է հասկանալ 35 կգ-ից ավելի քաշ ունեցող անձնական օգտագործման ապրանք (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար), որը կազմված է մեկ միավոր ապրանքից (ներառյալ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող)՝ պայմանով, որ այդ ապրանքը հնարավոր չէ մասնատել՝ առանց դրա նշանակությունը փոխելու։ Ապրանքներն անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների շարքին դասելու՝ նշված պայմանների պահպանումը կարող է հաստատվել ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից արտադրատեսակների պիտակների վրա, դրանց անձնագրերում, երաշխիքային կտրոններում, փաթեթավորման թերթիկներում, այլ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև ելնելով նման ապրանքի օգտագործման համընդհանուր ընդունված (ավանդական) փորձից, որը համապատասխանում է դրա գործառական նշանակությանը։ Սույն փաստաթուղթն անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների նկատմամբ կիրառվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
Հավելված թիվ 3 |
ՑԱՆԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ հյուպատոսական այլ պաշտոնատար անձ, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական ծառայողը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ միջազգային կազմակերպությանը կից ներկայացուցչության աշխատակիցը (այսուհետ համապատասխանաբար՝ արտասահմանյան հիմնարկ, աշխատակիցներ), ինչպես նաև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս աշխատակցի հետ բնակվող նրա ընտանիքի անդամները կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով ինքնուրույն Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ՝ անկախ դրանց արժեքից և քաշից (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի), կամ աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող այդպիսի ապրանքները կարող են ներմուծվել աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից և հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) ներմուծվում են օրացուցային տարվա ընթացքում 1 անգամից ոչ հաճախ՝ արտասահմանյան հիմնարկում աշխատակցի աշխատանքի ժամկետի սահմաններում՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է, որ ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ չեն ներմուծվել Միության մաքսային տարածք.
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ հետևյալ փաստաթղթերը՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է, որ ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ չեն ներմուծվել Միության մաքսային տարածք.
անձնական օգտագործման ապրանքների՝ նոտարական կարգով վավերացված ցուցակը, որը կազմվել է աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից.
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը.
բ) անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) ներմուծվում են արտասահմանյան հիմնարկում աշխատակցի աշխատանքի դադարեցման, այդ թվում՝ այլ պետությունում աշխատանքի անցնելու կամ վաղաժամկետ հետկանչի հետ կապված՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է արտասահմանյան հիմնարկում այդ աշխատակցի աշխատանքի դադարեցումը.
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ հետևյալ փաստաթղթերը՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է արտասահմանյան հիմնարկում այդ աշխատակցի աշխատանքի դադարեցումը.
անձնական օգտագործման ապրանքների՝ նոտարական կարգով վավերացված ցուցակը, որը կազմվել է աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից.
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը։
2. Աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) կարող են փոխադրողի կողմից այդ աշխատակցի ընտանիքի անդամի հասցեով ներմուծվել այն դեպքում, եթե այդպիսի ներմուծումը չի կարող աշխատակցի կողմից ինքնուրույն իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու պայմանով՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթ, որով հավաստվում է այն աշխատակցի կարգավիճակը, որի անձնական օգտագործման ապրանքներն են ներմուծվում, և հաստատվում է աշխատակցի մահը, ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ.
բ) անձնական օգտագործման ապրանքների՝ արտասահմանյան հիմնարկի ղեկավարի կողմից ստորագրված ցուցակը։
3. Անդամ պետությունների պետական մարմինների կողմից աշխատանքի (ծառայություն անցնելու) համար օտարերկրյա պետություն ուղարկված՝ անդամ պետության ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
ա) այդ օտարերկրյա պետությունում գտնվելու ժամկետը կազմել է 11 ամսից ոչ պակաս.
բ) այդ ապրանքների ներմուծումն իրականացվում է օրացուցային տարվա ընթացքում 1 անգամից ոչ հաճախ՝ այդ օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակահատվածում, այդ թվում՝ աշխատանքի (ծառայության) ավարտի հետ կապված անդամ պետություն վերադառնալու դեպքում.
գ) ներկայացվել են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվող այն փաստաթղթերը, որոնցով, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է օտարերկրյա պետությունում աշխատանքի (ծառայության) փաստը և ժամկետը։
4. Օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս ժամանակավորապես բնակվող՝ անդամ պետության ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում մաքսատուրքերի, հարկերի ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 5 000 եվրոյին համարժեք գումարը (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նշված ժամանակահատվածում օտարերկրյա պետությունում ժամանակավոր բնակության փաստը հաստատվելու պայմանով։
5. Անդամ պետության ֆիզիկական անձի կողմից՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային տարածք և փոխադրողի կողմից՝ այդ անձի հասցեով մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ կարող են ներմուծվել ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են՝ յուրաքանչյուր տեսակի 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, անձնական օգտագործման այլ ապրանքներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ չեն և որոնք Միության մաքսային տարածքից դուրս ձեռք են բերվել որպես ժառանգություն (ճանաչվել են որպես ժառանգվող գույք)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքները որպես ժառանգություն ձեռք բերելու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստը փաստաթղթերով հաստատվելու պայմանով։
6. Օտարերկրյա ֆիզիկական անձը, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, կարող է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել՝
ա) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ.
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների ներմուծումն այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել.
բ) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են՝ յուրաքանչյուր տեսակի 1 միավորից ոչ ավելի քանակությամբ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ավելի սեղմ ժամկետում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ.
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծումն այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել։
7. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված գործունեության ոլորտներում անդամ պետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով։
8. Ֆիզիկական անձը կարող է ցանկացած եղանակով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել այն մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ դրանք այդ ապրանքների շարքին դասելու փաստն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվելու պայմանով։
Հավելված թիվ 4 |
ՑԱՆԿ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԵՂԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ, ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ՝ ԱՆԿԱԽ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻՑ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՇԻՑ
1. Հագուստ, կոշկեղեն, գլխի հարդարանքներ, հովանոցներ, ոսկերչական իրեր, անձնական հիգիենայի պարագաներ, անձնական բնույթի այլ ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
2. Դյուրակիր ձայնագրող, տեսագրող, վերարտադրող ապարատուրա, ֆոտոապարատուրա՝ յուրաքանչյուր անվանման 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, ինչպես նաև այդ ապարատուրայի պարագաներ, տեսագրության կրիչներ, ձայնագրության կրիչներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
3. Բջջային հեռախոսներ, սմարթֆոններ և կապի նույնանման սարքվածքներ՝ 2 միավորից ոչ ավելի քանակությամբ։
4. Դյուրակիր անձնական համակարգիչներ, պլանշետներ, խաղային կցուրդներ՝ յուրաքանչյուր անվանման 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, և դրանց պարագաներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
5. Շարժական երաժշտական գործիքներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
6. Մշակութային արժեքներ (Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրանց շարքին դասելու փաստը հաստատվելու դեպքում)՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
7. Մանկական սայլակներ, ավտոմեքենաների նստատեղերին ամրացված մանկական նստատեղեր՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
8. Հաշմանդամների սայլակներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
9. Սպորտի, զբոսաշրջության և որսի համար նախատեսված գույք և պարագաներ, օդապարիկներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
10. Ընտանի կենդանիներ, այդ թվում՝ որսի, սպորտի, զբոսաշրջության համար օգտագործվող ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ թվով։
11. Դյուրակիր դիալիզորդներ, նույնանման այլ բժշկական սարքեր և դրանց վրա ծախսվող նյութեր՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
Հավելված թիվ 5 |
ՑԱՆԿ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ
1. Միության անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին, դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամին, Միության անդամ պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարին և այլ հյուպատոսական պաշտոնատար անձի, հյուպատոսական ծառայողին, Միության անդամ պետության՝ միջազգային կազմակերպությանը կից՝ Միության մաքսային սահմաններից դուրս գտնվող ներկայացուցչության աշխատակցին (այսուհետ համապատասխանաբար՝ արտասահմանյան հիմնարկ, աշխատակիցներ), աշխատակցի հետ միասին բնակվող նրա ընտանիքի անդամին պատկանող՝ և այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող ֆիզիկական անձի կողմից՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծումը։
Այս դեպքում այդ ապրանքների, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձի կողմից։
Մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում, այդ թվում՝
անձնական օգտագործման ապրանքների՝ նոտարական կարգով վավերացված ցուցակը, որը կազմվել է աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից.
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը.
մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթուղթը։
Աշխատակցի և նրա ընտանիքի անդամի անունից ու հանձնարարությամբ գործող ֆիզիկական անձի մոտ մաքսային հայտարարագրման ենթակա՝ անձնական օգտագործման սեփական ապրանքների առկայության դեպքում այդ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այդ անձի կողմից առանձին հայտարարագիր լրացնելու միջոցով։
2. Աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ փոխադրողի կողմից այդ աշխատակցի ընտանիքի անդամի հասցեով Միության մաքսային տարածք ներմուծումը, եթե այդպիսի ներմուծումը չի կարող աշխատակցի կողմից ինքնուրույն իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով։
Այս դեպքում այդ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է աշխատակցի ընտանիքի այն անդամի կողմից, որի հասցեով իրականացվում է աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը։
Մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում, այդ թվում՝
Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթը, որով հավաստվում է այն աշխատակցի կարգավիճակը, որի անձնական օգտագործման ապրանքներն են ներմուծվում, և որով հաստատվում է աշխատակցի մահը, ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ.
անձնական օգտագործման ապրանքների ցուցակը՝ ստորագրված արտասահմանյան հիմնարկի ղեկավարի կողմից։
Հավելված թիվ 6 |
ՑԱՆԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
1. Թառափազգի ձկնատեսակների ձկնկիթ՝ 250 գ-ից ավելի քանակությամբ։
2. Ձուկ, խեցգետնակերպեր (կենդանի, պաղեցրած, սառեցրած)՝ 5 կգ-ից ավելի քանակությամբ։
3. 18 տարին լրացած անձի կողմից տեղափոխվող էթիլ սպիրտ, ոգելից խմիչքներ և գարեջուր՝ 5 լ-ից ավելի ընդհանուր ծավալով։
4. 18 տարին չլրացած անձի կողմից տեղափոխվող էթիլ սպիրտ, ոգելից խմիչքներ և գարեջուր։
5. 18 տարին լրացած անձի կողմից տեղափոխվող ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ՝ 200-ից ավելի սիգարետի, կամ 50 սիգարի (սիգարիլլայի), կամ 250 գ ծխախոտի քանակությամբ, կամ նշված արտադրատեսակները տեսականիով՝ 250 գ-ից ավելի ընդհանուր քաշով։
6. 18 տարին չլրացած անձի կողմից տեղափոխվող ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ։
7. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող այն ապրանքները, որոնց նկատմամբ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանվել են արտահանման մաքսատուրքեր (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի սովորական բաքերում և առանձին տարայում 10 լ-ից ոչ ավելի քանակությամբ գտնվող վառելիքի)։
8. Բնական ալմաստներ (բացառությամբ Միության մաքսային տարածքից արտահանվող՝ 75 հազար ԱՄՆ դոլարից ոչ ավելի արժողությամբ ադամանդների)։
9. Տրանսպորտային միջոցներ, որոնք ներառված չեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների ու ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակների ցանկում։
10. Ներքին այրման շարժիչներ (բացառությամբ նավակի կախովի շարժիչների)։
11. Կենտրոնական ջեռուցման կաթսաներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8403 10 ենթադիրքում։
12. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8426-8430, 8433-8442, 8444 00-8449 00 000 0, 8453 -8464, 8465-ից, 8466, 8468, 8474-8480, 8486, 8514, 8530, 8534 00, 8535, 8545, 8548, 9024, 9027, 9030 և 9031 դիրքերում դասակարգվող մեքենաներ, մեխանիզմներ, սարքավորումներ (բացառությամբ սիզամարգերի, զբոսայգիների կամ սպորտային հրապարակների համար նախատեսված հնձիչ մեքենաների, կենցաղային սկավառակային սղոցի)։
13. Արևաբուժարաններ արևայրուքի համար։
14. Բժշկական տեխնիկա և սարքավորումներ (բացառությամբ ներարկիչների, ասեղների, կաթետերների, փողակների, նույնանման գործիքների, արյան ճնշումը, ջերմաստիճանը չափելու համար նախատեսված սարքավորումների, ինչպես նաև բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ ապարատուրայի):
15. Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույք (բացառությամբ բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ՝ մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալների)։
16. Վարսավիրական բազկաթոռներ և նույնանման բազկաթոռներ, դրանց մասեր։
17. Ֆոտոլաբորատորիաների համար նախատեսված ապարատուրա և սարքավորումներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9010 ապրանքային դիրքում։
18. Ցուցադրության նպատակների համար նախատեսված սարքեր, ապարատուրա և մոդելներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9023 00 ապրանքային դիրքում։
19. Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով, ժետոններով կամ վճարման նույնանման միջոցներով գործողության մեջ դրվող խաղեր։
20. Ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են արտահանման հսկողության միջոցներ՝ Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|