ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2019 թվականի N 365-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մարդասիրական օգնության բեռն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացն իրականացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 8-18-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Գիլան) գործուղել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև «Nissaո Patrօl» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վառելիքաքսուկային միջոցների ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Տեղափոխումն ու ուղեկցումն իրականացնել «Kamaz» մակնիշի 278 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 281 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 280 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 282 VV 01 պետհամարանիշի, «Nissaո Patrօl» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենաներով:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 9-ի N 365-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-18-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳԻԼԱՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Պետրոսյան |
- Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌՀՄԱԿ տնօրենի տեղակալ - փրկարարական ուժերի և միջոցների բաժնի պետ, փ/ծ գնդապետ |
Հ. Նաղդալյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Զ. Վարդանով |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Է. Անանյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ա. Գիլոյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Հ. Աբրահամյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Գ. Հալաջյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ա. Ղազարբեկյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Հ. Ներսիսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ա. Սաքոյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|